Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ինչո՞ւ է հանրային լրատվականը Արցախի նախագահի և Սարգիս Գալստյանի առերեսման մասին խոսում». Ռոման Երիցյան

«Ինչո՞ւ է հանրային լրատվականը Արցախի նախագահի և Սարգիս Գալստյանի առերեսման մասին խոսում». Ռոման Երիցյան
240
Հինգշաբթի, 11 հուլիսի, 2024 թ., 23:48

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի գրառումը․ «Չգիտեմ ինչու է հանրային լրատվականը Արցախի նախագահի և Սարգիս Գալստյանի առերեսման մասին խոսում, բայց պետք է նշեմ, որ առերես հարցաքննության ընթացքում Սամվել Շահրամանյանը ոչ միայն հերքել է Սարգիս Գալստյանի ցուցմունքը, այլև վերջինս համաձայնվել է նախագահի հետ։
Ավելացնեմ նաև, որ Սամվել Շահրամանյանը նշված վարույթով հարցաքննվել է վկայի դատավարական կարգավիճակով, այսինքն, որևէ մեղադրանք նրան չի առաջադրվել»։

Աղբյուրը`   Ռոման Երիցյան