«Իմնեմնիմի» տղաների խափանման միջոցը փոխած դատավորը հայտնվել է իշխանությունների թիրախում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ ««Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխած դատավորը հայտնվել է իշխանությունների թիրախում։ Մայիսի 21-ին Երևանի դատավոր Արման Հովհաննիսյանը փոխեց նրանց կալանքը և սահմանեց վարչական հսկողություն՝ 3 ամսով սահմանափակելով նրանց՝ հաղորդումներ վարելու իրավունքը։ Պրոբացիոն ծառայությունը պետք է հսկեր, որ կատարվի դատարանի որոշումը:
Մեր տեղեկություններով, Քննչական կոմիտեն օրերս նկատողություն է արել ծառայությանը, որ պատշաճ հսկողություն չեք իրականացնում՝ տղաները եթեր են մտնում, խոսքը ֆեյսբուքյան լայվերի մասին է։ Ծառայությունը ՔԿ-ին պատասխանել է, որ անհնար է դա վերահսկելը, դիմեք դատարան՝ պահանջեք, որ փոխեն դատավորի որոշումը, որը, ըստ էության, անհնարին է կատարել։ Մեզ ասացին, որ հենց այս փոխադարձ մեղադրանքներն էլ հիմք ընդունելով՝ մտադիր են դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնել և պատժել»։
Մանրամասները՝ թերթի համարում։

Ռազմաբազան՝ պահեստ. «Հրապարակ»
2509:06
Արաքսյա Վարդանյանն այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»
4309:00
Իրենց՝ միլիոններ, թոշակառուին՝ հազարներ. «Ժողովուրդ»
4008:54
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
5307:24
«90-ականներ վերադարձը գրեթե երաշխավորված է». Դերենիկ Մալխասյան
10702:06
«Հանրային տիրույթում աղավաղվում է մեր լեզուն». Խաչիկ Աբաջյան
112Երեկ, 23:42
«Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարը Նիկոլ Փաշինյանին սպառնում է, որ «այդ այծն» այլևս չլողա «իրենց Գյոյչայում»». Մհեր Հակոբյան
127Երեկ, 23:24
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց
115Երեկ, 22:48