«Ըստ «մասնագետների»` եթե «Հայոց պատմություն»-ով շարունակենք, ապագա չենք ունենա». Արմեն Դուլյան

Լրագրող Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կարոտաբաղձի դատողություններից...
Չեմ հասկանում՝ դուք չեք հիշո՞ւմ, որ ժամանակին՝ Նիկոլի թվին, էս Նիկոլի չէ, խորհրդային տարիներին, դպրոցում ինչպես էինք անվանում պատմության դասերը... Այո, իհարկե, «հայժող», որովհետեւ առարկան կոչվում էր «հայ ժողովրդի պատմություն»... Հետո առեղծվածային «որոշ մասնագետներ» հանկարծ որոշեցին, որ առարկան պետք է կոչել «հայոց պատմություն»... Այնուհետեւ ոչ պակաս առեղծվածային «որոշ մասնագետներ» կառավարությանը համոզեցին, որ եթե այդպես շարունակենք, Հայաստանն ընդհանրապես ապագա չի ունենա... Խոստովանեմ՝ միշտ կարոտով եմ հիշում մեր մանկության «հայժողը», բայց չեմ համարձակվում վիճաբանության մեջ մտնել «որոշ մասնագետների» հետ, կանխատեսելով նրանց խրոխտ պատասխանը՝ «Էս կարոտախտով տառապողն ուզում է վերականգնել անիծյալ Սովետական միությունը»»:

«Ամեն մի նոր զիջմամբ մեր երկիրը ավելի է հեռվանում խաղաղությունից». Տիգրան Աբրահամյան
1513:00
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
3612:48
«Ադրբեջանն այս պայմանական խաղաղության ժամանակահատվածն օգտագործում է իր նպատակներին հասնելու համար». Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
4112:36
«Պատմական այս ծանրագույն փուլը մեզանից պահանջում է բացառիկ տոկունություն, ազգային միասնականություն և սթափություն». Մանե Թանդիլյան
4312:24
«Քաղաքապետարանը մերժել է հանրահավաքի անցկացման դիմումը». Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ)
4912:18
«Պատերազմից վեց տարի անց վտանգը կրկնակի է». Սամվել Կարապետյան
5812:00
«Այսօր դժվար է գտնել ընդհանուր եզրեր Հայաստանի իշխանության հետ». Գագիկ Բաղունց (տեսանյութ)
5111:38
«Այս պատերազմը չի ավարտվել». Տիգրան Աբրահամյան
6011:36