«Առաջնայինը իմ շահերն են». գրող Հայկ Հովյան

Գրող Հայկ Հովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես կուսակցական չեմ ու կուսակցական շահեր չունեմ: Չունեմ նաև տարատեսակ նախընտրական ցուցակներում հայտնվելու շահեր: Ինչպես և տարատեսակ դրամաշնորհների , տենդերների, մրցանակների մասնակցելու հավակնություններ: Չունեմ բիզնեսներ և հետևաբար հովանավարչության, աջակցության, մենաշնորհության շահեր:
Ես հասարակ «ռաբածյագ» եմ, որ շաբաթը 7 օր աշխատում ա 3-4 տարբեր տեղեր՝ իր ընտանիքի կարիքներն ապահովելու համար:
Բայց ես ունեմ 2 շահ:
Ողջ մնալու՝ քանզի հասարակ զինապարտ եմ, ծնողներս ինձ փողով բանակից չեն ազատել ( չունեին էլ, որ ազատեին), հիվանդություններ չունեմ, իբր թե դիսերտացիա գրած գիտնական չեմ, արտասահմանում հանգրվանած հայրենասեր չեմ, ծանոթ գեներալներ չունեմ: Կարճ ասած՝ ոչ մի «ռամս» չունեցող «գյուլլի միս» եմ ու իմ առաջնային շահն է՝ ողջ մնալը:
Մյուս շահը՝ Հայաստանի գոյությունն է... էն տեսքով ու բովանդակությամբ, որ կա: Ես չեմ ուզում արտագաղթել ու կյանքս 0-ից սկսել: Կարամ, բայց չեմ ուզում: Եվ չեմ ուզում զավակներիս փախցնել էս երկրից: Հայաստանն ինձ բավարարում ա անգամ էսպիսինը՝ 29 740 քկմ-ով:
Վախկոտ ա հնչու՞մ: Գուցե, բայց, եթե ես պիտի զոհված լինեմ, իսկ զավակներս արտագաղթած ինձ առանձնապես չի հուզում, թե էտ Հայաստանում , ինձնից հետո, որ չինովնիկը ինչ մեքենա կքշի:
Ու ես լիիրավ իրավունք ունեմ պաշտպանելու են կոնկրետ քայլերը, որոնք ըստ իս՝ կբխեն իմ «մանր» շահերից:
Հ.Գ. Եվ դա անկախ նրանից, թե որ քաղաքական գործիչը կփորձի իրագործել այդ քայլերը:
Առաջնայինը իմ շահերն են»:

Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաներն ընդլայնվում և սրվում են
57Երեկ, 23:48
«Արդյոք պատահական է այս դիպվածի և Սյունիքի ամենանեղ հատվածի համընկնումը». Գեղամ Օհանյան
60Երեկ, 22:54
«Սպասեցին մինչև ներխուժած խմբի մնացած երկու անդամները լքեն ՀՀ-ի տարածքը, ու ԱԱԾ-ն հայտարարեց, որ տենց բան չկա». Արթուր Դանիելյան
73Երեկ, 22:24
«ՀՀ պետական սահմանն ապօրինի հատել է բացառապես մեկ անձ. անհիմն են տեղեկությունները, որ եղել են մեկից ավելի անձինք». ՀՀ ԱԱԾ
59Երեկ, 21:42
«Ադրբեջանը պատերազմի առիթներ ու պատճառներ է փնտրում». Հայկ Դեմոյան
70Երեկ, 21:24
«Տեսակցեցի Անիին, առողջական վիճակը կայուն է, ինքը՝ ամուր». Անահիտ Ավանեսյան
63Երեկ, 21:12
«Աբովյանում հանել են 44֊օրյայի զոհված զինվորների նկարներն ու տեղը խփել Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները». Դավիթ Վարդազարյան
83Երեկ, 20:42
Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայից ժամանած պատվիրակությանը
65Երեկ, 20:36