«Կիրանց գյուղի ծնողները բարձրացրել են իրենց երեխաների անվտանգության հարցը». Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կիրանցի հիմնական դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը հայտնեց, որ տարեվերջյան ժողովին, որտեղ քննարկվել են անցած ուսումնական տարվա արդյունքները, Կիրանց գյուղի մի քանի ծնողներ բարձրացրել են նոր ուսումնական տարում դպրոցի նորակառույց դպրոցի շենք աշակերտների հաճախել-չհաճախելու հարցը։ Սահմանազատման անվան տակ Ադրբեջանին Կիրանցից տարածքներ հանձնելուց հետո դպրոցի նորակառույց շենքը հայտնվել է սահմանից մոտ 50 մետր հեռավորությամբ։ Պետական բյուջեից Կիրանցի դպրոցի շենքի շինարարության համար հատկացվել է 615 միլիոն դրամ, շինարարությունը սկսվել է 2022 թվականին, դպրոցի շենքը պետք է շահագործման հանձնվի այս տարվա սեպտեմբերի սկզբին։ Կիրանցի դպրոցի տնօրենն ասաց, որ նորակառույց դպրոց աշակերետների հաճախել-չհաճախելու վերաբերյալ ոչինչ չի որոշվել, անորոշ վիճակ է։ Համայնքապետարանին պատկանող, ներկայումս որպես Կիրանցի հիմնական դպրոց ծառայող շենքը վթարային է, դրա պատը խարխլված է»:

«Նախարարությունը պատրաստվո՞ւմ է վերանայել պատմական Հայաստանին առնչվող բովանդակությունը դպրոցական դասագրքերում»․ հարց՝ Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)
69028.08.2026, 13:12
Ժաննա Անդրեասյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
68628.08.2026, 12:18
«Չի կարելի էսքան չսիրել երեխեքին ու էսքան պաշտել ձևականությունը». Վահրամ Թոքմաջյան
74027.08.2026, 23:00
Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
75027.08.2026, 22:24
«Եթե մարդը դպրոցից սովորել է պատասխանը պարզապես ընդունել, ապա ԱԲ ձեռքում կարող է շատ հեշտ մոլորվել». Սմբատ Գոգյան
56526.08.2026, 22:12
Եգիպտոսը հեռացրել է Իսրայելը դպրոցական դասագրքի քարտեզից
193624.08.2026, 02:11
OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
407319.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
119018.08.2026, 18:36