«Պետք է ունեզրկվեն․ ամեն ամսի 1-ի օրը պետք է քարտը ստուգեն՝ տեսնեն թոշակը նստե՞լ է, թե՞ չէ»․ Նիկոլ Փաշինյան

«Թող բոլոր կոռուպցիոներները՝ ներկա և նախկին, տեսնեն, որ որևէ մեկը չպիտի պլստալու»,- այս մասին այսօր ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Թող բոլոր կոռումպացվածները տեսնեն, որ իրենք հատ-հատ պետք է կրեն իրենց պատասխանատվությունը։ Եթե նախկինում նրանք հնարավորություն ունեին իրենց գողացածի մեծ մասը տալ, փոքր մասը պահել, հիմա հնարավորություն չունեն։ Այդ մարդիկ չգիտեմ, թե ինչքան կնստեն և երբ դուրս կգան, որովհետև քրեակատարողական հիմնարկում պետությունը նրանց կեցությունը կապահովի, բայց երբ հայտնվեն ազատության մեջ, պետք է ամեն ամսի 1-ի օրը երեք անգամ իրենց քարտը ստուգեն՝ տեսնեն թոշակը նստե՞լ է, թե՞ չէ, որովհետև դա պետք է լինի նրանց ապրուստի միակ միջոցը։ Այո, նրանք պետք է ունեզրկվեն՝ բառիս բուն իմաստով։ Եվ ուզում եմ արձանագրել, որ այն, որ այդ մարդիկ 8 տարի շարունակել են մնալ ազատության մեջ և տիրապետել են իրենց ունեցվածքը, դա ընդամենը նրա պատճառով է, որ Հայաստանում գործող մաֆիան, ցավոք, մինչ օրս էլ իր շոշափուկներն ունի կառավարման բոլոր մարմիններում, և իմ պարտքն է Հայաստանի ժողովրդի առաջ այդ բոլոր շոշափուկները հատ-հատ գտնել, կտրտել և արմատախիլ անել։ Թող որևէ մեկը չկասկածի, որ վճռականորեն գնալու ենք այս ճանապարհով»։

«Նակոլկաներիդ թարգմանությունը ոնց որ հակասության մեջ են մարմնիդ ու հոգուդ հետ, մաքրել տուր, քանի գլխի չեն ընկել»․ Սյուզի Բադոյան
2321:18
«Աշխարհում, որտեղ պատերազմներ են ու քաղաքական խաղեր, պետք է ամուր կանգնենք մեր հավատքի կողքին»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
3421:00
«Կա կասկած, որ մարզպետարանում միայն «յուրայիններին» են պաշտոններ տալիս»․ Ոսկան Սարգսյան
4520:48
«Մեզ պետք է խաղաղություն առանց զիջումների, իսկ այս իշխանությունը չի կարող դա ապահովել»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
4220:18
«Մի հատ կոմբայն էլ իշխանություններին ենք նվիրելու՝ նստեն, քշելով գնան Ադրբեջան». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
6719:54
«Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում. անհասկանալի քայլեր են արվում, որ սրեն կապերը ՌԴ-ի հետ». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5319:36
«Փարիզում այցելեցինք ցուցահանդես»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6118:54
«Կոչ ենք անում Վրաստանի պատրիարքարանին չկրկնել Հայ եկեղեցու մոտեցումները և չհետևել նրա օրինակին». Ադրբեջանի ԱԳՆ
11718:12