«Առողջապահական ապահովագրություն կամ «ձրի օպերացիա» փուչիկը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առողջապահական ապահովագրություն կամ «ձրի օպերացիա» փուչիկը։
Առողջապահության ապահովագրության հիմնադրամը, որը պետական է, դե ֆակտո պարտք է գրում բուժհաստատությունների վրա, ասելով, որ նրանք մատուցել են ծառայություններ, որոնք ենթակա չեն ապահովագրւթյան, բայց ծածկվել են ապահովագրությամբ։
Ամբողջ աբսուրդն այն է, սակայն, որ հենց այդ հիմնադրամն էլ ծածկել է այդ ծախսը։ Այսինքն, փողը տվել են, ու մի քանի ամիս անց ասում են, թե բուժհաստատությունները պարտք են իրենց։ Ստացվում է, որ իրենք բուժհաստատություններին պարտք են տվել, բայց բոլորին ասել են՝ որ ապահովագրություն են տալիս։ Սա իհարկե կարող էր հավակնել դարի ֆինանսական հնարք կատեգորիայի գլխավոր մրցանակին։ Միեւնույն ժամանակ, այս պատկերը բոլորովին զարմանալի չէ, որովհետեւ առողջության պետական ապահովագրության մեխանիզմները գործնականում բոլոր երկրներում էլ այլ բան չեն, քան ֆինանսական մեծ սեւ խոռոչներ, որտեղ հայտնվում են հանրային փողերն ու․․․ Հիմա, ըստ էության, այդ փողի մի մասը «դնում» են բուժհաստատությունների ուսերին։ Դե, պարզ է, նրանք էլ միասնական իրավական պայքար չեն մղելու այդ երեւույթի դեմ, այլ «միասնաբար» իրենց հերթին այդ փողը «գրելու» են պացիենտների վրա՝ թանկացնելով ծառայությունները։ Ու այդպես, Հայաստանի հանրությունը կվճարի այն ֆինանսատնտեսական անգրագիտության համար, որ ունեն հանրային որոշակի շերտեր, որոնք նախընտրական շրջանում կոկորդ էին պատռում, թե «Փաշինյանը իրենց օպերացիայի փողը տվել է»։ Իրականում, տվել է, բայց հայտնի սկզբունքով՝ «փողը տվել է, եւ վերջ», ինչպես Արցախն էր նրա համար Հայաստան, եւ վերջ»։

«Կեղտոտ գործ կար անելու․ ընտրեցին ամենանենգ գործակալներին»․ Արթուր Համբարձումյան
8403:06
Ուիթքոֆի և Քուշների հետ Պուտինի բանակցություններն ավարտվել են
16900:25
«Տեսնես այս լուսանկարի համար Նազելիի ձեռքից մանդատը կվերցնե՞ն»․ Գագիկ Համբարյան
130Երեկ, 23:54
«Մարզչից պահանջում են ազատման դիմում գրել Լևոն Քոչարյանի հետ լուսանկար հրապարակելու համար»․ Սյուզի Բադոյան (տեսանյութ)
109Երեկ, 23:12
Մեկնարկել է Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ուիթքոֆի և Քուշների հետ (տեսանյութ)
168Երեկ, 21:55
«ՀՀ պատմության մեջ Նիկոլն առաջին ղեկավարն էր, որը կարողացավ թքել գաղութարարի երեսին»․ Գարեգին Միսկարյան
132Երեկ, 21:36
«Խոստովանում է, որ 2018-ին եղածը տապալել են ինքն ու իր թիմը»․ Հակոբ Բադալյան
100Երեկ, 21:12
«Ինչի՞ մասին է գրել, եթե ոչինչ չի եղել, ինքն էլ ոչինչ չի արել»․ Արեգ Սավգուլյան
94Երեկ, 20:48