«40 քաղաքացիներից հեռախոսներ և այլ իրեր գողանալու մեջ մեղադրվող Վ․ Հ-ն կալանավորվել է»․ ՔԿ

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է․ «40 քաղաքացիներից 7.9 մլն դրամ ընդհանուր արժողության բջջային հեռախոսներ և կենցաղային այլ իրեր գողանալու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, անձը կալանավորվել է։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում տարբեր շինություններից և տրանսպորտային միջոցներից գողություններ կատարելու դեպքերի առթիվ իրականացված բազմադրվագ և մեծածավալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ․Հ․-ն 2024-2026 թվականների ընթացքում մուտք գործելով Երևան քաղաքում և ՀՀ տարբեր մարզերում գործող ծաղկի վաճառասրահներ, դեղատներ և սննդի սպասարկման կետեր, օգտվելով այնտեղ գտնվող անձանց անուշադրությունից, որոշ դեպքերում նաև տարբեր վայրերում կայանված տրանսպորտային միջոցների դռները կողպված չլինելու հանգամանքներից՝ գողացել է շուրջ 40 քաղաքացիների պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 7 մլն 950 հզր ՀՀ դրամ ընդհանուր արժողության բջջային հեռախոսներ և կենցաղային այլ իրեր:
Նախաքննության ընթացքում նկարագրված արարքների համար Վ․Հ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով գողությունը):
Նա կալանավորվել է:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»։

Հուսիները կրկին կոչ են արել ավիաընկերություններին դադարեցնել Սաուդյան Արաբիա չվերթները
2813:42
«ԱՄՆ-Ռուսաստան դիզելային գործարքի հնարավոր միջազգային և ներքաղաքական հետևանքները». Գարիկ Քեռյան
3613:30
Yandex Cloud-ի հասանելիության գոտում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ կան
4613:18
«Դիրքերում բաղնիք ունենալը կարևոր է, սակայն ոչ կանոնադրական հարաբերությունների խնդիրը չի լուծում». Ոսկան Սարգսյան
4712:54
«Սա նշանակում է, որ պատերազմը կավարտվի միայն Զելենսկու հեռացումով». Վահան Բաբայան
5812:12
Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Օդեսայում գտնվող TeNet տվյալների կենտրոնին
10411:36
Վլադիմիրում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնն ամբողջությամբ անջատվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո
6811:18
«Բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ». Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
6611:06