«Ես որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ որևէ քաղակական ուժի հետ»․ Նարեկ Նալբանդյան

Գործարար Նարեկ Նալբանդյանը հերքում է տարածել․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարության կապակցությամբ կարևոր եմ համարում ևս մեկ անգամ և վերջնականապես ներկայացնել իմ դիրքորոշումը։
Տարբեր շրջանակների կողմից բազմիցս փորձ է արվել իմ անունը և իմ կողմից իրականացվող բիզնես ծրագրերը կապել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա ընտանիքի անդամների հետ կամ նախկին իշխանությունների հետ։
Ես բազմիցս հերքել եմ այդ տեղեկությունները և այսօր ևս մեկ անգամ հստակ հայտարարում եմ՝ ես որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղակական ուժի հետ։
Իմ բոլոր ներդրումային և բիզնես որոշումների պատասխանատվությունը կրում եմ անձամբ։ Դրանք իրականացվում են իմ միջոցներով, իմ թիմի ամենօրյա քրտնաջան աշխատանքով և ունեն տնտեսական ու ներդրումային տեսլական։
Ողջունում եմ վարչապետի դիրքորոշումը, որ որևէ գործարար չպետք է փորձի իր գործունեությունը կապել իր կամ իր ընտանիքի անվան հետ կամ այդպիսի տպավորություն ստեղծել։ Վստահ եմ, որ այս հայտարարությունը նաև վերջակետ կդնի իմ անվան շուրջ տարիներ շարունակ շրջանառվող անհիմն շահարկումներին։
Իմ գործունեության նպատակը եղել և մնում է Հայաստանում ներդրումների իրականացումը, արտադրություններ վերականգնելն ու զարգացնելը, նոր աշխատատեղեր ստեղծելը և երկրի տնտեսության զարգացմանը նպաստելը։
Ես գործում եմ Հայաստանի և Հայաստանի տնտեսության շահերից ելնելով։ Իմ բիզնեսը որևէ քաղաքական ընտանիքի հետ կապ չունի։
Այս հարցի վերաբերյալ իմ դիրքորոշումը հստակ է, և այս թեման ինձ համար սպառված է։ Կից ներկայացնում եմ նաև նախկինում կատարված հերքումների տվյալները»։


«Շահի աշխարհում հայերս «արժեք», «քաղաքակրթություն» ասելով կարծում ենք՝ հնարավոր է ապահովել հարատևում». Արա Պողոսյան
3303:06
«Որևէ տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողությունը չի կարող փոխել այնտեղ գտնվող մշակութային ժառանգության ազգային, պատմական ինքնությունը». ԱԺԲ
5302:06
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ
13100:18
«Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի». Արաղչի
168Երեկ, 21:18
«Թրամփը մեծացնում է Կոնգրեսի ընտրություններում ընտրողների մասնակցության մակարդակը». #CBS
170Երեկ, 20:18
«Թրամփը դա քննարկել է հենց Պուտինի հետ՝ Ուիտկոֆֆի ու Քուշների միջոցով». Հակոբ Բադալյան
111Երեկ, 19:06
«Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության վրա հարձակումները». Թրամփ
204Երեկ, 18:18
«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
108Երեկ, 16:24