«Ադրբեջանի նախագահի հետ քննարկել ենք մեր օրակարգերի բոլոր հարցերը, բայց Սահմանադրությունը դրա մեջ չի մտնում». Նիկոլ Փաշինյան

«Ադրբեջանի նախագահի հետ քննարկել ենք մեր օրակարգերի բոլոր հարցերը, բայց Սահմանադրությունը մեր օրակարգի մեջ չի մտնում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցի, թե Ալիևը արդյոք Բիշքեկում իրենց հանդիպման ժամանակ չի խոսել Սահմանադրության փոփոխման մասին: «Ընդհակառակը՝ արձանագրում ենք, որ մենք արտաքին գործընկերների և այլ երկրների հետ մեր Սահմանադրության օրակարգը և հարցը չենք քննարկում, և ընդհակառակը՝ մեր ցանկությունն ու ուղերձն է, որ այլ երկրներ ընդդիմության խոսույթը չվերցնեն և իրենք էլ չօգտագործեն, որովհետև դա չի բխում գործընկերային տրամաբանությունից, որովհետև դա բացառապես ՀՀ-ի ներքին խնդիրն է»,- ասել է Փաշինյանը։ «Քանի որ շատ բուռն քննարկումների տեղիք է տալիս, երբեմն նաև մեր դիրքորոշումները և տեղեկատվությունը կիսում ենք մեր միջազգային գործընկերների հետ այն շրջանակում, ինչ շրջանակում որ մեր կառավարության ծրագրում արձանագրվում է»,- հավելել է վարչապետը։

«Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվա կժամանեն սեպտեմբերի 5-ին». #Axios
2118:01
«Երեք փակուղիները ճոճում են Նիկոլի իշխանության հիմքերը»․ Նարեկ Մալյան
4817:18
«Անվտանգության համակարգը պետք է փոխել այն դեպքում, երբ նոր համակարգն ավելի ուժեղ և արդյունավետ է»․ Վահան Բաբայան
4517:12
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (տեսանյութ)
5916:48
«Թրամփը Իռլանդիա կմեկնի նոր Boeing 747-ով, որի անվտանգությունը մտահոգություններ է առաջացնում»․ #WP
13416:43
«Խաղամոլի դրույք է դրված սեղանին, և այդ դրույքը Հայաստանի պետականությունն է»․ Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)
5616:36
«Գագիկ Ծառուկյանին կալանքի տակ պահելու որևէ պատճառ չկա»․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)
6216:24
«Այսինքն՝ գործարարները պիտի մտածեն, որ հանկարծ քո ու աղջիկներիդ ներվերի վրա չազդե՞ն»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
6716:12