ԵՊՀ-ն մանկավարժների հավաստագրման 3-ամսյա դասընթաց է կազմակերպում

Երևանի պետական համալսարանը կազմակերպում է մանկավարժի հավաստագրման համար 3-ամսյա վերապատրաստման դասընթաց։ Դասընթացին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող այն անձինք, ովքեր չունեն մանկավարժի որակավորում։ Դասընթացի ավարտին 30 կրեդիտ կուտակած մասնակցին շնորհվելու է մանկավարժի երկլեզու հավաստագիր։
Դասընթացներն իրականացնում և համակարգում է ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը։ Վերապատրաստման դասընթացները կազմակերպվելու են 2024թ․-ի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը։ Դիմումներն ընդունվում են օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 5-ը՝ ժամը 10։00-16։00, քաղաք Երևան, Աբովյան 52Ա, 207 սենյակ հասցեով։
Անհրաժեշետ է ներկայացնել անձը հաստատող փաստաթղթի, բարձրագույն կրթության դիպլոմի բնօրինակներն ու պատճենները, մեկ լուսանկար և վճարման կտրոնը։ 3-ամսյա վերապատրաստման դասընթացների վճարը կազմում է 210,000 ՀՀ դրամ /1 կրեդիտ-7000 դրամ/
Լրացուցիչ տեղեկության համար զանգահարել 060-710-616, 098-33-00-31, 091-57-59-42 հեռախոսահամարներով։

«Նախարարությունը պատրաստվո՞ւմ է վերանայել պատմական Հայաստանին առնչվող բովանդակությունը դպրոցական դասագրքերում»․ հարց՝ Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)
69028.08.2026, 13:12
Ժաննա Անդրեասյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
68628.08.2026, 12:18
«Չի կարելի էսքան չսիրել երեխեքին ու էսքան պաշտել ձևականությունը». Վահրամ Թոքմաջյան
74027.08.2026, 23:00
Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
75027.08.2026, 22:24
«Եթե մարդը դպրոցից սովորել է պատասխանը պարզապես ընդունել, ապա ԱԲ ձեռքում կարող է շատ հեշտ մոլորվել». Սմբատ Գոգյան
56526.08.2026, 22:12
Եգիպտոսը հեռացրել է Իսրայելը դպրոցական դասագրքի քարտեզից
193624.08.2026, 02:11
OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
407319.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
119018.08.2026, 18:36