«Այ էդքան լկտի, այլանդակ արարած է դա». Աստղ Գալեյանը` Ռոման Բաղդասարյանի մասին

«Դատական նիստը նման էր կրկեսի: 2 տարի առաջ իրենց տված ցուցմունքները լրիվ ուրիշ բան էին, հիմա ուրիշ բան են ասում: Անգամ առաջին վկան՝ Մանվել Հարությունյանը, այնքան էր կասկածում իր ասածին, որ պնդեց՝ ցույց տան՝ ինքը ձեռագի՞ր վկայություն է տվել, թե՞ տպագիր: Այստեղից ենթադրելի է, որ իր փոխարեն գրել են այդ ամենը, ինքն էլ տակն ստորագրել է»,- դատական նիստից հետո դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գարիկ Գալեյանի կինը՝ Աստղ Գալեյանը:
Ըստ նրա, ՔՊ-ական Ռոման Բաղդասարյանը լավ թիկունք ունի, «Պետությունն իր թիկունքին է, իրեն լավ էր զգում: Սակայն նրա ասածների մեջ էլ անհամապատասխանություններ կային»,- ասաց նա:
Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, որ Ռոման Բաղդասարյանը դատարանում հնչեցրել է, թե ինքն այցելել է զոհվածների՝ շուրջ 1400 ընտանիքների, բոլորը նորմալ ընտանիքներ էին, Աստղ Գալեյանը չկարողացավ զսպել զայրույթը․ «Տո այ ոչուփուչ, դու իմ ընտանիքը գիտե՞ս, որ նման արտահայտություն ես անում։ Մյուս զոհվածների ընտանիքները գիտե՞ս, որ նրանց համարում ես բարձունքում, մեզ էլ՝ ցածրում։ Որ մենք քեզ հետ չենք փաթաթվում, սպիտակ շորեր հագած չենք նկարվում, մենք շատ վատն ենք, իսկ նրանք լա՞վն են։ Իսկ թող հարցնի՝ ես նրան թույլ կտա՞մ, որ իր ոտքն իմ տան շեմից ներս դնի։ Այս դատարանը պետք է իրենից հետո ախտահանվի: Այ էդքան լկտի, այլանդակ արարած է դա: Կարո՞ղ ա չենք տեսել արցախցիների հանդեպ նրա լկտի հայտարարությունները, արցախցու օրը պիտի ընկնես, նիկոլական կլանի ներկայացուցիչ:
Ավելի վաղ գրել էինք, որ ՔՊ-ական Ռոման Բաղդասարյանը ցուցմունք է տվել զոհված զինծառահողի հոր՝ Գարիկ Գալեյանի դեմ:

«Նմանօրինակ իրավիճակները ցանկացած տրանսպորտային միջոցում պատահող հնարավոր խնդիրներ են»․ Երևանի ավտոբուս (տեսանյութ)
4315:42
«Հութիները վերահսկողության տակ են վերցրել Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող կղզին»․ #Reuters
12015:01
«Հայաստանում սոսկալիորեն նվազ թիվ են կազմում բնույթով ազնվականները»․ Վարդան Ոսկանյան
5114:42
«Մարզային տրանսպորտի մուտքը Երևան սահմանափակելով՝ քաղաքացիների համար ստեղծվելու են նոր խնդիրներ»․ Մեսրոպ Առաքելյան
6214:36
«Գյուղերում մարդիկ բաներ են պատմում՝ գետինն եմ մտնում». Նիկոլ Փաշինյան
8413:00
«Մարզերից Երևան գալը դառնում է ավելի թանկ ու բարդ»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7812:06
«Նարեկ-Երևան երթուղու վարորդներն ուղեվարձի համար տարբեր գին են պահանջում»․ Արփինե Խաչատրյան
8611:30
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
9508:24