«Թշնամու զորքն արդեն Կիրանցի ներսում է»․ Աճարկուտի բնակիչ

«Արդեն կամրջի վրա են, իմ կանգնած տեղից մոտ 30 մետր հեռավորության վրա, դպրոցից ուղիղ 50 մետր են հեռու»,-«Մեդիահաբ»-ի հետ զրույցում ասել է Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանը՝ խոսելով գյուղում ադրբեջանցի սահմանապահների տեղակայման մասին։
Նրա խոսքով՝ ադրբեջանցի սակրավորները տարածքում համապատասխան գործիքներով ականազերծման աշխատանքներ էին իրականացնում, սակայն, դեռ օրեր առաջ այն բանուկ ճանապարհահատված էր ու կապում էր Հայաստանը՝ Վրաստանին։
«Հիմա արդեն տանը նստած ենք նայում ադրբեջանցի սահմանապահներին: Մեր «խաղաղասեր» հարևաններն արդեն Կիրանց են հասել»,- նշել է նա։
«Թշնամու զորքն արդեն Կիրանցի ներսում է, իսկ հարևան Աճարկուտի «շրջանցիկ» ճանապարհից լսելի և տեսանելի են և՛ ձայները և՛ նոր հենակետերը»,- այս մասին էլ լրատվականին ասել է Աճարկուտի բնակիչ Կարեն Ղազարյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ոստիկանությունն արգելում է վարորդներին կանգնել, տեսանկարահանել ադրբեջանցի սահմանապահներին։
Կիրանցիներին տեղեկացրել էին, որ ադրբեջանցիները կայցելեն հուլիսի 24-ին, սակայն, նրանք նախընտրեցին գալ 9 օր շուտ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Դեսպանների փոխարինման հարցն է քննարկվում
8309:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7508:18
«Ինչու է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել պատրանք»․ Հակոբ Բադալյան
13303:06
«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան
13600:54
«Նիկոլ, կարո՞ղ է Ալիևն է հիմար բովանդակությամբ sms ուղարկել ու պարտադրել, որ ՄԱԿ-ի ամբիոնից արտասանես»․ Գագիկ Համբարյան
13500:18
«Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է»․ Արմեն Հովասափյան
130Երեկ, 23:48
«Ադրբեջանը պաշտոնապես լեգիտիմացրեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը»․ Տաթև Զորյան
133Երեկ, 23:12
«Մենք կորցնում ենք նաև արդարության ու ճշմարտության ձայնը, որ պիտի հնչեր միջազգային հարթակներում»․ Լիաննա Գասպարյան
106Երեկ, 22:54