«Հանձնարարականներ եմ տվել՝ նորակոչիկների ծառայությունը լիարժեք կազմակերպելու համար»․ Սուրեն Պապիկյան

ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հուլիսի 16-ին անակնկալ այց եմ կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն:
Ողջունել եմ առավոտյան տողանի շարված նորակոչիկներին, որոնք, ուսումնական փուլն ավարտելով, որպես կրտսեր հրամանատարներ մեկնելու են նախորոշված զորամասեր:
Ժամկետային զինծառայողների հետ զրուցել եմ զինվորական ծառայության առանձնահատկությունների, ՊՆ-ում ներդրված մի շարք ծրագրերի և ուսումնական կենտրոնի տեսական ու գործնական դասերի կարևորության մասին: Այնուհետև շրջել եմ ուսումնական կենտրոնում, հետևել շտաբային նոր շենքի շինարարությանը։ Շենքը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև տարեվերջ: Նաև ծանոթացել եմ վրանային ավանի կահավորմանը, թիկունքային ապահովմանը:
Հանձնարարականներ եմ տվել ուսումնական կենտրոնի հրամանատարությանը՝ նորակոչիկների ծառայությունը լիարժեք կազմակերպելու համար:
Ավելի ուշ այցելել եմ հատուկ նշանակության զորամասերից մեկը, շրջել մասնաշենքերում, ծանոթացել ենթակառուցվածքներին, ընթացող շինարարական աշխատանքներին:
Զորամասի հրամանատարը զեկուցել է անձնակազմի համալրվածության, մարտական պատրաստության ծրագրի, անցկացվող բազմաթիվ վարժանքների մասին: Սպայակազմի հետ քննարկել եմ զորանոցների նորոգման, կահավորման, ուսումնական նոր ենթակառույցների ստեղծման, ինչպես նաև ուսումնական արգելագոտիների ստեղծման հարցեր»:

«Ի՞նչ ուղերձ եք հղում աշխարհին»․ Տաթևիկ Հայրապետյանը՝ դիվանագետներին
5314:12
«ԱՄԷ-ն պատրաստ է հարթակ տրամադրել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար»․ Ուշակով
18312:07
«2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար»․ Մետաքսե Հակոբյան
9210:30
«Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանն է»․ Կարեն Հեքիմյան
10910:24
«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը»․ Արտակ Զաքարյան
13903:06
«Աշխարհի միակ մարդը, ով լճում կամ ծովում լողալուց հետո բաղնիքի խալաթ է հագնում»․ Էդգար Ղազարյան
19402:06
«Ինչո՞ւ է հեշտ ունեզրկել, ձերբակալել կամ մեկուսացնել Հայաստանի մեծահարուստներին»․ Արա Պողոսյան
15800:24
«Պղնձի համաշխարհային գների աճը ՀՀ տնտեսության վրա թողնում է ուղղակի ազդեցություն»․ Հրայր Կամենդատյան
136Երեկ, 23:42