ԱՄՆ-ն մերժել է Ռուսաստանի պահանջը

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է կատարել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պահանջը՝ վերացնելու «ուկրաինական ճգնաժամի սկզբնապատճառը»։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը։
«Արտգործնախարարի ձևակերպման խնդիրն այն է, որ Եվրոպայում ոչ ոք չի սպառնում Ռուսաստանին։ Ոչ մի ռազմական սպառնալիք չկա, և ոչ ոք չի սպառնացել Ռուսաստանից խլել նրա տարածքը»,- Միլերի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն չի ընդունում ռուսական տեսակետը և նախատեսում է շարունակել համագործակցությունը Կիևի հետ՝ արդար և տևական խաղաղության հասնելու համար։
Նախօրեին Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում ելույթի ժամանակ կոչ է արել «վերացնել ուկրաինական ճգնաժամի սկզբնապատճառը», որի կարգավորումը պետք է ներառի «Արևմուտքից բխող սպառնալիքների վերացումը»։ ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է նաև Ուկրաինայում խաղաղության հաստատման պայմանների մասին, որոնք առաջարկել է ՌԴ նախագահը։

«Շվեյցարիայում այսօր նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա»․ #Reuters
1609:56
Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց. «Հրապարակ»
2309:36
«Երկու կարևոր, բայց վատ բան է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի համար». Դավիթ Անանյան. «Հրապարակ»
4209:30
Թաթոյանը խոշոր վարկ է վերցրել. «Հրապարակ»
4409:18
ԱԱԾ-ն տվյալ չունի, ԿԲ-ն բացատրում է․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը». «Ժողովուրդ»
4609:12
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել. «Ժողովուրդ»
5009:00
«Հաջողության են հասնում այն պետությունները, որոնք ունեն հստակ ազգային օրակարգ». Հենրիխ Դանիելյան
6603:06
«Սա հայտարարություն է պետության ավարտի մասին». Հակոբ Բադալյան
8502:06