«Դատական իշխանության հեղինակազրկողը մեկ մարդ է»․ Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աչքովս ընկավ, որ Պետրոս Ղազարյանի հյուրն այսօր Կարեն Անդրեասյանն է:
Անմիջապես մտածեցի, որ նա եկել է Պետրոսի մոտ հաշվետվությամբ: Հիշո՞ւմ եք նախորդ տարվա ավարտին նույն Կարեն Անդրեասյանը ինչպիսի խոստումներ էր տալիս այդ նույն տաղավարից ու խոստանում, որ այդ խոստումներն ընդամենը երկու ամսում կիրականացվեն ու ինքն էլ կգա այդ տաղավարում հաշվետվություն ներկայացնելու:
Նստեցի ու ամբողջ հարցազրույցը նայեցի: Պարզվեց անցել է արդեն 7 ամիս, բայց որևէ հաշվետվություն չհնչեց խոստումների մասին:
Մի փոքր ժամանակ ունենամ ինքս կկազմեմ այդ հաշվետվությունը և կներկայացնեմ ձեր դատին:
Ի դեպ, պետք է արձանագրեմ, որ այսօր այդ եթերում նրա կողմից հնչեցված մտքերի 94 տոկոսի հետ լիարժեք համաձայն եմ: Փաստորեն Կարենը վերջապես հասկացավ այն, ինչ ես ասում էի իրեն տարիներ առաջ, երբ ինքը ՄԻՊ էր աշխատում: Վերջապես հասկացավ, որ մեկ մեղավոր չի լինում, որ դատական ակտից մի կողմը հիմնականում դժգոհ է լինում և այլն: Բայց սա արդեն էական չէ, քանի որ այլևս դատական իշխանության հեղինակազրկողը մեկ մարդ է և այդ մեկ մարդը Կարեն Անդրեասյանի քաղաքական ղեկավարն է»։

«Սա սահմանային միջադեպ չէ, ՀՀ ինքնիշխան տարածքի, ՀՀ քաղաքացու անվտանգության հարց է»․ Մետաքսե Հակոբյան
9701:06
«Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները»․ Վարուժան Գեղամյան
10000:18
«Փաշինյանին ուղղված հրապարակային հրահանգներն իր անպատիվ քաղաքականության արդյունքն են»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
10000:06
«Երկիրը մտավ սև շրջան և ցայսօր չի կարողանում դուրս գալ այդ շղթայից»․ Մարգարիտ Եսայան
103Երեկ, 23:54
Թայվանը 25 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ից ստացել է F-16 կործանիչներ
146Երեկ, 23:30
«Պետականաշինությունը չի կարող հենվել էմոցիոնալ մանիպուլյացիաների վրա»․ Մհեր Մելքոնյան
72Երեկ, 23:12
«Հիմա Սյունիքն է լինելու վտանգի տակ․ իշխանությունը կարողանում է մեր ժողովրդին «քնեցնել»»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
82Երեկ, 22:42
«Գյուղերում արագ-արագ ասֆալտ են փռում, որ ձայն հավաքեն՝ տապալելով ամբողջ բյուջեն և չլուծելով խնդիրները»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
90Երեկ, 22:00