Նոր մանրամասներ՝ Սևանի հանգստյան գոտում հնչած կրակոցներից

Հայտնել էինք, որ հուլիսի 17-ին կրակոցներ, սպանություն, սպանության փորձի դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում հնչած կրակոցների արդյունքում կան վիրավորներ և զոհ։
ԱրմԼուրին-ին հայտնի է դարձել, որ կրակոցների հետևանքով սպանվել է Սևանի ավագանու «Սարգիս Մուրադյան» դաշինքի անդամ Արսեն Աֆիյանը:
Իսկ ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 19-ամյա երիտասարդը և 40-ամյա տղամարդը, մի խումբ անձանց հետ, հանգստանալիս են եղել Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից հյուրանոցային համալիրում, որտեղ վիճաբանության մեջ են մտել նշված վայր հաճախած՝ Սևան քաղաքի 37 բնակիչ, Աբովյան քաղաքի 42-ամյա բնակիչ տղամարդկանց և Երևան քաղաքի 36-ամյա բնակիչ կնոջ հետ։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում հնչել են անկանոն կրակոցներ, ինչի հետևանքով Սևանի 37-ամյա, Աբովյանի 41-ամյա բնակիչները, ինչպես նաև նշված հյուրանոցային համալիրի անվտանգության 56-ամյա աշխատակիցը ստացել են հրազենային մարմնական վնասվածքներ։ 2024թ․-ի հուլիսի 18-ին՝ ժամը 06։40-ին, «Սևան» ԲԿ-ից հայտնել են, որ Գեղարքունիքի մարզի 37–ամյա բնակիչը, որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից գիտակցության չգալով, մահացել է։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ Գեղարքունիքի մարզի 19-ամյա և Տավուշի մարզի 40-ամյա բնակիչներին ձերբակալելու մասին։
ԱրմԼուրը գրում է․ «19-ամյա ձերբակալվածը քրեական հեղինակություն Արա Բանդուրյանի որդին է՝ Լևոն Բանդուրյանը։ Իսկ ի՞նչն է եղել վիճաբանության բուն պատճառը: Մեզ հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ սպանված ավագանու անդամ Արսեն Աֆիյանը բարձր է խոսել հյուրանոցում ու նրան նկատողություն է արել քրեական հեղինակության որդին, ինչից էլ սկսվել թեժ խոսակցությունը ու կրակոցներ են հնչել»:
Մանրամասները՝ տեսանյութում։

ԱՄՆ-ում F-16 կործանիչ է կործանվել
20700:54
Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է գտնվել
133Երեկ, 19:12
Կիևյան կամրջի տակ երիտասարդի դի է հայտնաբերվել
124Երեկ, 18:54
Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ ու ոչխարներ են սատկել
138Երեկ, 14:36
Պարզվել է Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
171Երեկ, 10:42
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի մարզում գտնվող նավթավերամշակման գործարանին (տեսանյութ)
232Երեկ, 10:36
««Վիվա Արմենիա»-ի աշխատակիցը գործընկերոջ պարանոցը կտրել է բարև չտալու պատճառով»․ Լիա Սարգսյան
24116.09.2026, 17:42
Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա 4 զոհ
23516.09.2026, 17:12