«ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն իրենց հարցերը կլուծեն առանց այն մարդկանց, որոնք հարցեր են լուծում թիկունքում»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Եվրոպական քաղաքական համայնքի IV գագաթնաժողովի լիագումար նստաշրջանում, կոչ է արել պահպանել Եվրոպայում միասնությունը։
«Մենք պետք է պահպանենք միասնությունը Եվրոպայում։ Դա կնշանակի, որ Պուտինը սխալվել է և նրան չի հաջողվել պառակտում մտցնել։ Եվրոպան պետք է վճռական լինի խաղաղություն ապահովող այդ արժեքի պահպանման հարցում»,- ասել է Զելենսկին։
Զելենսկին նշել է, որ Պուտինը կարող է կապեր հաստատել, շանտաժի ենթարկել և փորձել վնաս հասցնել եվրոպական միասնությանը։
«Իհարկե, յուրաքանչյուրն ինքն է ընտրում՝ ինչպես վարվել։ Բայց եթե Եվրոպայում մեկը փորձում է հարցեր լուծել թիկունքում, ցանկանում է աջակցել պատերազմին, ինչ-որ բան խոստանալ Ուկրաինայի կամ այլ երկրների շահերի դեմ, ապա ինչո՞ւ այդ դեպքում մենք ընդհանրապես պետք է ուշադրություն դարձնենք նման մարդկանց վրա։ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն իրենց հարցերը կլուծեն առանց այդ մարդկանց»,- եզրափակել է Զելենսկին։

«Սեն-Պիեռը ֆրանսիական կլինի՝ չնայած Թրամփի քարտեզին». Մակրոն
15313:12
«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
11809:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
17001:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
16300:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
15100:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
14500:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
117Երեկ, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
115Երեկ, 23:12