«Ռուսաստանը պատերազմ է սկսել՝ տեսնելով Աֆղանստանում ԱՄՆ-ի ձախողումը»․ Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը պնդում է, որ Ռուսաստանը պատերազմ է սկսել Ուկրաինայում՝ տեսնելով ԱՄՆ-ի թուլությունն Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Տեսեք՝ ինչ է կատարվում Ուկրաինայում։ Ուկրաինայում հակամարտությունն սկսվեց Աֆղանստանից զորքերի աղետալի դուրսբերմամբ: Այդ ձախողումից ոգևորված՝ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա։ Նրանք տեսան, որ այդ մարդիկ [ներկայիս ամերիկյան վարչակազմը] անգործունակ են»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Հանրապետական կուսակցության ազգային համագումարում։
Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ ելույթում Թրամփը համաձայնել է առաջադրվել նոյեմբերին կայանալիք ընտրություններում։
Ավելի վաղ Թրամփն Աֆղանստանից զորքերի դուրսբերումն անվանել է ԱՄՆ պատմության մեջ «ամենամեծ նվաստացումը»։

«Հարվածն անպատասխան չի մնա»․ Զելենսկին՝ Կրամատորսկին հասցված հարվածի մասին (տեսանյութ)
20417:49
«Մարդու իրավունքների թեմաներով գրանտ «գռսողներից» ձեն-ձուն չկա՞»․ Արամ Գևորգյան
8917:30
«Եթե սա հետ գնաց, այնտեղից գալու են հազարները»․ Արսեն Ղուկասյան (տեսանյութ)
8717:18
Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահի հետ
8117:12
«Եթե չկրակեր, դա չի նշանակում, որ կարելի էր անտեսել սահմանն ապօրինի հատելու փաստը»․ Գառնիկ Դանիելյան
7316:54
Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP նախագծի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի անցկացման հարցը
13016:48
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Սերդար Բերդիմուհամեդովի հետ
7516:36
«Մեղադրական ենթատեքստով այս խոսքը լրացուցիչ տառապանք է պատճառում կյանքի և մահու կռիվ տված ընտանիքին»․ Ժաննա Ալեքսանյան
7316:30