Սարչապետ համայնքի նախկին ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ
![]() 209 Շաբաթ, 20 հուլիսի, 2024 թ., 17:36 2003-08թթ. ՀՀ Լոռու մարզի Սարչապետ համայնքի ղեկավար Արգամ Պողոսյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում է «Հրապարակ»-ը․ «Հարգելի խմբագրություն, երեկ, 19.07.24թ Ձեր կայքում «ԳԱՂՏՆԻ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԵՐԹԸ ՀԵՐՔԵԼՈՎ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է «ՀՐԱՊԱՐԱԿ»-Ի ԳՐԱԾԸ» վերտառությամբ նյութ էր հրապարակվել ՀՀ Լոռու մարզի Սարչապետ գյուղի վարչական սահմանի այն հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ, որը փաստացի համարվում է հայ-վրացական պետական սահմանի մի հատված: Ուրեմն, 2006թ. Տաշիրի տարածաշրջանի համայնքների ղեկավարներով Մեծավան գյուղում հանդիպում ենք ունեցել այն ժամանակվա վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի հետ, որի ընթացքում բնականաբար քննարկել ենք հայ-վրացական սահմանագծման հետ կապված հարցեր: Անձամբ ինձ համար առավել մտահոգիչ էին Սարչապետ համայնքի վարչական սահմանի հյուսիսային հատվածում գտնվող Վիրահայոց լեռնաշղթայի Լոքի լեռնազանգվածի հետ կապված սահմանագծման հարցերը և իմ հարցերին վարչապետը տվել է սպառիչ պատասխաններ, փարատելով մտահոգություններս: Իմ հիմնական մտահոգությունը կապված էր գյուղի ազգաբնակչության հոգևոր կյանքում առանձնահատուկ դեր և նշանակություն ունեցող Լոք լեռան գագաթին գտնվող, գյուղի հիմնադրումից՝ 1830թ-ից ի վեր գործող «Լոքի մատուռի» հետ, որն ուխտագնացության վայր է քրիստոնեական անխտիր բոլոր ուղղվածության հավատացյալների համար։ Մատուռը լայն համբավ ունի ոչ միայն Տաշիրի տարածաշրջանում, այլև ամբողջ մարզում և հանրապետության տարբեր վայրերում: Իմ ճշգրտող հարցին, թե այդ հատվածում ինչպե՞ս է գծվելու սահմանը, Անդրանիկ Մարգարյանը պատասխանեց. «Վրացական կողմի հետ կա ձեռք բերված հստակ պայմանավորվածություն, որ այդ հատվածում սահմանը գծվելու է լեռնազանգվածից 800-1000 մետր հեռավորության վրա, որպեսզի լեռնագագագաթն ու մատուռը ամբողջությամբ գտնվեն հայկական տիրույթում և որևէ խոչընդոտ չառաջանա ուղտագնացների համար»: Ես ևս տեսել եմ թե ինչ է ցույց տալիս GOOGLE-ը հայ- վրացական սահմանի այդ հատվածում, որը կարող եմ բնորոշել մեկ բառով՝ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ, որովհետև անհնար է պատկերացնել նման սահման, որը կկիսի Լոք լեռնագագաթը: Հայ-վրացական սահմանն այդ հատվածում պե՛տք է անցնի Լոք լեռնագագաթից 800-1000 մետր հեռավորության վրա և դա այլընտրանք չունի՛, ինչպիսի անհեթեթություն էլ GOOGLE-ը ցուցադրի: Որովհետև, այլընտրանքը լրջագույն ազգամիջյան բախումների օջախի ձևավորումն է և այդ մասին պետք է հսակ գիտակցեն Հայաստանի և Վրաստանի այն իշխանավորները, որոնք կփորձեն կարգավորել երկու պետությունների միջև առկա սահմանային խնդիրները: Գիտակցեն այնպես, ինչպես ժամանակին դա գիտակցել էին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ու իր վրացի կոլեգան՝ Զուրաբ Նողաիդելին: Անտեղյակներին տեղեկացնեմ նաև, որ սահմանի վրացական այդ հատվածում գտնվող Քվեմո Քարթլի երկրամասի Բոլնիսի մունիցիպալիտետի բնակավայրերը հիմնականում բնակեցված են էթնիկ ադրբեջանցիներով, ինչը «պարարտ հող է» վերոնշյալ օջախի ձևավորման համար»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
