«Կարծում եմ՝ Թրամփը չի ընտրվի». Սուրեն Սահակյան

Հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարելի էր կարծել, թե քաղաքական չափազանց կարճատև հիշողությունը մենակ Հայաստանում ա ընտրական արդյունքները կանխորոշող վճռորոշ գործոն դառնում։ Բայց նայենք ԱՄՆ-ն։ Թրամփը դեմոկրատներին քննադատում ա ներկայիս պատերազմների ծավալի ու ժամկետների համար, բայց քիչ թե շատ բարձր ձայն չի լսվում, որ հենց իր կառավարման տարիներն ա դրա հիմքը գցել։
Թրամփի մեկուսացման քաղաքականությունն էր, որ արձակեց աշխարհի պրակտիկորեն բոլոր արյունարբու դիկտատորների ձեռքերն ու, ավելին՝ խրախուսեց աշխարհակարգի փլուզումը ու փխրուն խաղաղության ստատուս-քվոյի տապալումը։ Պլանը, թե Ամերիկան դրանից կշահի, շատ վատ հաշվարկ էր։ ԱՄՆ-ն զգալի հետընթաց ապրեց նույնիսկ որպես իր հետ անմիջական կապ ունեցող գործոնների վրա ազդեցություն ունեցող ամենաուժեղ տերություն։ Թրամփի ԱՄՆ-ն նույնիսկ Մոնրոյի դոկտրինին չհասավ, որ ամբողջ աշխարհում ազդեցությունը թուլացնելուց հետո, գոնե իր աշխարհամասի անվիճելի լիդեր լինի։ Էսօրվա բոլոր պատերազմներն ու նման պոտենցիալ ունեցող կոնֆլիկտները Թրամփի քաղաքականության ուղիղ հետևանքն են։ Բայց նրան հակադարձում են միայն Կապիտոլիումի վրա հարձակում կազմակերպելու փաստով։ Արդար չի, էլի։)
Այնուամենայնիվ, չնայած տարածվող ու հեգեմոն դարձող կարծիքին, ես կարծում եմ Թրամփը չի ընտրվի։ Նրան ուղղակի չպետք ա մոտ թողնել ընտրություններին՝ հանուն համաշխարհային խաղաղության ու հենց ամերիկայի ժողովուրդների արժեքների։ Հուսամ՝ ԱՄՆ-ն էդ ընտրությունը չի կատարի»:

«ՔՊ-ական իշխանությունը սլանում է դեպի Եվրոպա, իսկ ՔՊ-ական ռեկտոր ունեցող ԵՊՀ-ն՝ подмосковье». Կարեն Հեքիմյան
7501:06
«Նրա զրպարտչական բնույթի հաստատումները վարկաբեկում են ՀԱԵ-ն, վիրավորում հայ քրիստոնյաների արժանապատվությունը»․ Լիլիթ Գալստյան
8000:18
«Իջևանի դենդրոպարկից խլված 5,7 հեկտար տարածքը ե՞րբ եք վերադարձնելու»․ Ոսկան Սարգսյան
8000:06
«Անկախ Հայաստանի իշխանությունների հալածանքներից՝ շարունակելու ենք աշխատանքները»․ ՀՅԴ Հայ դատ
84Երեկ, 22:48
«Իսկական արդարադատությունը ենթադրում է այս «կարված» գործի ամբողջական կարճում»․ «Ուժեղ Հայաստան»
76Երեկ, 22:12
«Հիմա էլ Նորավանքն են ոչ հայկական համարել․ ՀՀ-ից պետական բարձր մակարդակով հակադարձում չկա»․ Հարություն Մնացականյան
78Երեկ, 21:48
2 նոր անշարժ գույք, դրամական միջոցների ավելացում. ի՞նչ գործարքներ է Սուրեն Պապիկյանն իրականացրել «Ջերմուկ Գրուպ»-ի հետ
84Երեկ, 20:42
«Եկեք սպասենք Փաշինյանի պարզաբանմանը». Զախարովա
165Երեկ, 20:31