ՔԿԾ պետը կազատվի՞ պաշտոնից. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, առաջիկայում պաշտոնից կարող է ազատվել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը։ Նրա նշանակման պահին՝ 23-ի դեկտեմբերի 18-ին, արդեն բացասական կարծիք կար, իսկ այս 7-8 ամսում ՔԿՀ-ներում բավական անառողջ մթնոլորտ է ձևավորվել: Չի նվազել, նույնիսկ ավելացել է թմրամիջոցների ու արգելված իրերի մուտքը բանտեր։ Պատմում են, որ մոտ 20 օր առաջ «Արմավիր» ՔԿՀ-ի 2-րդ մասնաշենքում պատիժ կրող անձանցից մեկի կյանքը հազիվ են փրկել գերդոզավորումից։ Դժգոհ են նաև Գրիգորյանի կադրային քաղաքականությունից, նրա գլխավոր հուշարարը ՔԿԾ-ի հնաբնակ, 10 տարուց ավելի կադրերի բաժնի պետ աշխատող Համբարձում Նավասարդյանն է։
Ըստ մեր աղբյուրների, ՔԿԾ այն աշխատակիցները, որոնք ինչ-որ կերպ փորձում են հակադրվել պետի վարած քաղաքականությանը, կա՛մ ազատվում են, կա՛մ ուղարկվում կադրերի ռեզերվ, ապա նրանց առաջարկվում է իրենց պաշտոնից ցածր պաշտոն, չհամաձայնելու դեպքում միանգամից հեռացվում են համակարգից։ ՔՊ-ում էլ են դժգոհ ՔԿԾ պետից: Նրանց թվում է նաև ԱԺ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով նիստերից մեկի ժամանակ արդարադատության նախարարին նեղը գցեց՝ Գրիգորյանի նշանակման առիթով, հիշեցնելով, որ վերջինս Մարտի 1-ի ժամանակ առանցքային պաշտոնյա է եղել։ Թեև նրա դժգոհությունը կարող է շատ սուբյեկտիվ հիմքեր ունենալ: ՔՊ-ականներին կարծես հաջողվել է Փաշինյանին համոզել՝ ազատել Գրիգորյանին»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Ամեն օր է զիջման պրոցեսը և ՀՀ քաղաքացիների դեմ ծավալվող դավադրությունը․ դիմադրություն է պետք սկսել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
1500:12
«Ինչ է կատարվում երկրի հետ՝ փաշինյանական բեմի կուլիսներում»․ Արման Աբովյան
36Երեկ, 23:36
«Բաքվի այս քայլից հետո Թեհրանում էլ ավելի լրջորեն կգնահատեն ԹՐԻՓ-ի վտանգները»․ Արմեն Այվազյան
61Երեկ, 23:18
«Հետաքրքրվե՞լ են, թե ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն ինչու էր մեկնել Բաքու»․ Հակոբ Բադալյան
61Երեկ, 22:18
«ՀՀ սահմանների հարևանությամբ մասշտաբային զորավարժություններ են սկսվել»․ Արա Պողոսյան
78Երեկ, 21:54
«Չպետք է արդարացնենք այն ղեկավարների քայլերը, որոնք հարձակվում են եկեղեցիների վրա»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
67Երեկ, 20:42
«Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով հալածվում են քաղաքական այլախոհները»․ Գառնիկ Դանիելյան
67Երեկ, 20:18
«Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
80Երեկ, 19:54