«Ուկրաինան չի դառնա Եվրոմիության և ՆԱՏՕ-ի անդամ». Օրբան

Ուկրաինան չի դառնա Եվրոմիության և ՆԱՏՕ-ի անդամ, քանի որ ԵՄ-ն դրա համար գումար չունի, նա արդեն պարտվել է հակամարտությունում և առանց ԱՄՆ-ի չի կարողանա ֆինանսավորել Ուկրաինայի գործունեությունը և վերականգնումը, և Կիևը բանակցում է նախկինում ստացած վարկերը չվերադարձնելու շուրջ, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Մենք պետք է պատրաստվենք այն բանին, որ Ուկրաինան չի դառնա ոչ ԵՄ-ի, ոչ էլ ՆԱՏՕ-ի անդամ, քանի որ մենք՝ եվրոպացիներս, դրա համար բավականաչափ գումար չունենք, եթե բախտը բերի, Ուկրաինան կվերադառնա բուֆերային պետության դիրքին անվտանգության միջազգային երաշխիքներով, որոնք ամրագրվելու են Ռուսաստանի և ԱՄՆ-ի համաձայնագրով, միգուցե մենք՝ Եվրոպան, կարող ենք մասնակցել դրան»,- ասել է Օրբանը՝ ելույթ ունենալով Ռումինիայի Բեյլե Թուսնադ քաղաքում։ «Միացյալ Նահանգները կմնա ինքն իրենով, Եվրոպան չի կարողանա ֆինանսավորել պատերազմը, Ուկրաինայի վերականգնումը և նույնիսկ նրա գործունեությունը չեն կարող ֆինանսավորվել»,- հավելել է Հունգարիայի վարչապետը։
Օրբանը նաև նշել է, որ Ուկրաինան բանակցում է նախկինում իրեն տրված վարկերը չվճարելու շուրջ։
«Ուկրաինացիները բանակցում են՝ նրանց վճարել վերցված վարկերի 20%-ը, թե 60%-ը, իրական վիճակը սա է»,- ընդգծեց նա։
Ավելի վաղ Օրբանը հայտարարել էր, որ Ուկրաինայի համար ամենաիդեալական տարբերակը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի բլոկի միջեւ բուֆերային գոտի դառնալն է, հակառակ դեպքում ուկրաինացիները կկորցնեն իրենց երկիրը։ Հունգարիայի վարչապետը նաև բազմիցս նշել է, որ Ուկրաինայի տնտեսությունը փլուզվել է և գոյություն ունի միայն Եվրոպայի և ԱՄՆ-ի ֆինանսավորման շնորհիվ։
Նա հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման համար Մոսկվայի և Կիևի միջև զուգահեռ բանակցությունները պետք է ընթանան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, ինչը կարող է որոշել Եվրոպայում անվտանգության համակարգը առաջիկա 20-30 տարվա կտրվածքով:

«Կիևի վրա հարվածներն իրականացվում են Զելենսկու գործողություններին ի պատասխան». ՌԴ ՊՆ
2514:42
«Ամենավատը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, երկրորդ Ուկրաինա դառնալն է». Մեդվեդև
12911:12
«Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև». #Reuters
13910:06
«Այսպիսին է հայի Մեծ Ամոթի շրջանը»․ Հովհաննես Ավետիսյան
9409:18
«Պուտինը սկսել է իր ադրբեջանցի գործիքին նորից օգտագործել մեր դեմ»․ Մկրտիչ Իսրայելյան
9809:12
«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
12401:06
«Աչքաթող անելով՝ մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո»․ Հարութ Ուլոյան
13100:24
«Եթե ադրբեջանցին պատասխանատվության չենթարկվի, ապա ՀՀ-ն չի ընդունում, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման կա»․ Ստեփան Դանիելյան
11800:18