Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Եվրոներն ավելի հին են, քան նրանց վրա պատկերված կամուրջները». Հայկ Խանամիրյան

«Եվրոներն ավելի հին են, քան նրանց վրա պատկերված կամուրջները». Հայկ Խանամիրյան
182
Կիրակի, 28 հուլիսի, 2024 թ., 23:00

Օգտատեր Հայկ Խանամիրյանը գրել է. «Եվրոներն ավելի հին են, քան նրանց վրա պատկերված կամուրջները:
Գիտե՞ք ինչու. որովհետև այդ թղթադրամների վրայի կամուրջները իրականում գոյություն չեն ունեցել...
Սակայն թղթադրամները պատրաստելու ժամանակ եվրոպացիները մտածել են, որ իրենց երկրներն իրար կապող լավագույն «սիմվոլներից» մեկը կամուրջն է. ու այդպես էլ որոշել են թղթադրամների վրա պատկերել կամուրջներ։ Եվ քանի որ Եվրոմիության երկրներն ավելի շատ էին, քան թղթադրամների քանակը՝ հետագայում վեճերից խուսափելու համար, նրանք որոշեցին ընտրել այնպիսի երևակայական կամուրջներ, որոնք ոչ մի երկրում չկան և ոչ մի երկրի հետ կապ չունեն...
Այսպիսով մրցույթում հաղթել է Ռոբերտ Կալինի իդեան, որն առաջարկել է ճարտարապետության հետևյալ մոդելները.
5 եվրո - Դասական,
10 եվրո - Հռոմեական,
20 եվրո - Գոթական,
50 եվրո - Ռենեսանս,
100 եվրո - Բարոկո և Ռոկոկո,
200 եվրո - Մոդեռն,
500 եվրո - Ժամանակակից
Հետագայում, նիդեռլանդացի նկարիչ Ռոբրին Ստամը որոշել է կյանքի կոչել եվրոների վրա եղած կամուրջները և Ռոտերդամի նոր թաղամասերից մեկում վերակառուցել է այդ կամուրջներն այնպես, ինչպես պատկերված են եվրոների վրա:
Ամիսներ առաջ եմ եղել Ռոտերդամում: Այնտեղ է գտնվում հսկա Էրասմուս կամուրջը, որի տեսանյութը կտեղադրեմ մեկնաբանություններում: Սակայն եվրոների վրայի կամուրջների իրականացման գաղափարը ևս զբոսաշրջիկներին Ռոտերդամ հասցնելու հիանալի գաղափար է նիդեռլանդացիների կողմից»:

Աղբյուրը`   Հայկ Խանամիրյան