«Ադրբեջանական անհեթեթությունը կրկնում են կիսագրագետ ու ծախու եվրոպական գրչակները». Համլետ Պետրոսյան

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դադիվանքի Կաթողիկե եկեղեցու պատին 1224 թվականին փորագրված արձանագրության մեջ Վերին Խաչենի և Ծարի իշխան, Հասանի և Դոփի որդի Գրիգորը վանքն անվանում է Դադի գերեզման և վանքին է նվիրում չորս տուն շինական, որի դիմաց վանքի առաջնորդ Գրիգորիսը և միաբանները սուրբ Գրիգորի տոնին բոլոր եկեղեցիներում նրա համար պատարագ են սահմանում. «Անուամբն Ա[ստուծո]յ՝ ես՝ Գրիգոր, որդի Հասանա, որ մեծ յուսով տուի ի Դադի գերեզմանս :Դ: տուն շինակ[ան] վ[աս]ն հոգո իմո, յառաջնորդութ[եա]ն տ[եառ]ն Գրիգորիսի. եւ սոքա տուին ինձ զտաւն սրբոյն Գրիգորի զամենայն եկեղեցիքս» (ԴՀՎ 5, 201, նկ. 2)։
Հասանը, Դոփը, Գրիգորը, Գրիգորիսը Վերին Խաչենի հայկական իշխանական տան ներկայացուցիչներն են, նրանք խոսում և գրում են հայերեն և իրենց վանքն ու եկեղեցին էլ ունեն նույն սրբերն ու տոները՝ ինչ Հայ առաքելական եկեղեցին: Ադրբեջանական պրոպագանդան ասում է՝ փաստերը կարևոր չեն, դա աղվանա-ուդիական ժառանգություն է: Եվ այդ անհեթեթությունը կրկնում են կիսագրագետ ու ծախու եվրոպական որոշ գրչակներ»:

«Հոսանքի գինը՝ 120 դրա՞մ». Հրայր Կամենդատյան
9601:06
«1918-ին Պոլսում ՀՀ արտգործնախարարը քննարկում էր Զորավար Անդրանիկին զինաթափելու պահանջը». Թաթուլ Հակոբյան
9500:42
«Ապրելու երկիր»-ը Մարտունիում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
108Երեկ, 21:42
«Այս պահին ունենք «խաղաղության փակուղի»․ Շիրազ Խաչատրյան
128Երեկ, 18:06
«Հաշմանդամություն ունեցող անձանց թոշակը 10 հազարով բարձրացրել էին, ընտրություններից հետո նրանց ընտանեկան նպաստը կտրել են»․ Ոսկան Սարգսյան
108Երեկ, 17:48
Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել
307Երեկ, 17:36
«Հանրության մի ստվար մաս սկսել է աշխարհն ու սեփական պետությունը չափել բլոգների «պատուհաններից»․ Հակոբ Բադալյան
99Երեկ, 17:30
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
189Երեկ, 17:24