«Անկախ ծնողի բողոքից` հայտնի մանկապարտեզի դեպքով քրեական վարույթն իրականացվելու է». Դավիթ Թումասյան
![]() 200 Երեքշաբթի, 30 հուլիսի, 2024 թ., 20:48 Երեխաների իրավունքների պաշտպանության գծով միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մանկահասակ երեխայի նկատմամբ հանցագործություն կատարելու դեպքում ծնողի կարծիքը ո՛չ որոշիչ է, ո՛չ ուղղորդող, ո՛չ էլ կարող է մեկնաբանվել ի օգուտ մեղադրյալի: Այդ հոդվածներից են՝ 167-րդ հոդվածի 1-ին մասը (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելն առանց ծանրացնող հանգամանքների), 171-րդ հոդվածի 1-ին մասը (Առողջությանը թեթև վնաս պատճառելն առանց ծանրացնող հանգամանքների), 172-րդ հոդվածը (Անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 173-րդ հոդվածը (Անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 194-րդ հոդվածի 1-ին մասը (Հոգեկան ներգործությունն առանց ծանրացնող հանգամանքների), 195-րդ հոդվածի 1-ին մասը (Ֆիզիկական ներգործությունն առանց ծանրացնող հանգամանքների) և այլն: 1) ընտանիքում բռնության հատկանիշներով հանցանքներով. Մանկահասակ երեխայի դեպքում կիրառելի է 2-րդ կետով նախատեսվող բացառությունը: Այս դեպքում կարող է լինել տուժողի հետ հաշտեցման քննարկման հնարավորություն, ինչը մանկահասակ երեխայի դեպքում կրկին արգելված է ՀՀ քրեական օրենսգրքով, որի 82-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե հանցագործությունից տուժողը 14 տարին չլրացած անձ է .., ապա նրա դեմ ուղղված հանցանք կատարած անձը չի կարող հաշտության հիմքով ազատվել քրեական պատասխանատվությունից: Հ.Գ. Մարզպետի աշխատակազմը և ԽՀՄ-ն ԽԻՍՏ ՑԱՆԿԱԼԻ Է ուսումնասիրությամբ պարզեն, թե ինչու է ծնողը երեխայի լավագույն շահին հակառակ գործում, և իր երեխայի պաշտպանելու փոխարեն պաշտպանում մանկավարժական նվազագույն գիտելիքներ և հմտություններ չունեցոող մի անձի: Ավելին, պետք է նաև ուսումնասիրել այդ ծնողի կողմից իր երեխային բռնության ենթարկելու հնարավոր վարկածը, քանի որ անգամ օտար անձի կողմից դրա կիրառումը նրա համար ընդունելի և արդարացված միջոց է…» Աղբյուրը` Դավիթ Թումասյան |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30
