«Սա փաստաթուղթ է, որը ոչնչով չի սահմանափակում Ադրբեջանի որևէ նպատակադրում». Քրիստինե Վարդանյան

«Մեր ծանոթացած փաստաթղթերը կողմերի միջև փոխանակվող փաթեթներ էին և հոդվածների ձևակերպումների վերաբերյալ առաջարկներ: Մեզ խաբում են, երբ ասում են՝ Ադրբեջանը համաձայնում է Ալմա-Աթայի հռչակագիրը ընդունել որպես սահմանազատման և սահմանագծման հիմք ու ֆիքսել մի սահման, որից ինքը առաջ չի գալու: Սուտ է, Ադրբեջանը հրաժարվում է ֆիքսել որևէ սահման որևէ գիծ»,- 168TV-ի եթերում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի այն առաջարկների փաթեթներին, որոնց իրենք ծանոթացել են ամիսներ առաջ: «Որևէ երաշխիք չկա, որ այդ թուղթը ստորագրելուց հետո հաջորդ օրը Ադրբեջանը չի հարձակվում: Հոդվածում կային նաև ձևակերպումներ՝ երկրի ուղիղ ներքին գործերին միջամտելու... Սա փաստաթուղթ է, որը ոչնչով չի սահմանափակում Ադրբեջանի որևէ նպատակադրում: Օրինակ՝ Ադրբեջանը ստիպել է այս բանակցային գործընթացում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես չխոսի արցախահայերի վերադարձի իրավունքի մասին: Ես կարող եմ թվարկել ՀՀ տասնյակ զիջում, բայց Ադրբեջանից զիջման մասին որևէ բան չկա»,- հավելել է Վարդանյանը:

ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել
2116:54
«Կալանքները, հետապնդումները, ճնշումները նկատելի են եղել Եվրոպայի խորհրդի համար»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
5016:06
«Եկեղեցու դեմ պայքարը իրենց «բաժանիր, որ տիրես» գաղափարախոսության շարունակությունն է»․ Լիաննա Գասպարյան
5615:30
«Այս ՔՊ-ական կինը միջազգային հանրությանը զբաղեցնում է բամբասանքի մակարդակի խոսակցություններով»․ Աննա Կոստանյան (տեսանյութ)
6714:30
«Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը՝ հարգել ՀԱՍԵ-ի ինքնավարությունը»․ CSI
12014:12
«Իշխանության ղեկին գտնվող անձն օրը 16 անգամ կարող է լայվ մտնել, բայց սեպտեմբերի 27-ին ժամանակ չգտավ գրառում անելու»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
7713:48
«Արմեն Խաչատրյանի արձագանքից երևում է վախ՝ ոչ միայն Ադրբեջանից, այլև սեփական շեֆից»․ Վահագն Սարոյան
7513:24
«Իրանի պատասխանը ցանկացած արկածախնդրության և ճնշման կլինի կոշտ ու արագ»․ Ղալիբաֆ
12112:25