«Այս հարձակումը խորը ճգնաժամի պատճառ կարող է դառնալ». Արա Պողոսյան

195
Չորեքշաբթի, 31 հուլիսի, 2024 թ., 19:54
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան, ով Թեհրանում էր գտնվում նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար։
Փաստը, որ ահաբեկչությունը կատարվել է հենց Թեհրանում, իսկ կատարող կողմ այս պահին համարում են Իսրայելին, արդեն իսկ հարվածի տակ է դնում Իրանի հեղինակությունը, ինչպես նաև ստեղծում է լրջագույն անվտանգային ռիսկեր։
Տարածաշրջանը կարող է խոսույթային մակարդակից անցում կատարել ակտիվ ռազմական բախումների, որոնց արձագանքը կլսվի ամբողջ Եվրասիա մայրցամաքում։
Իրանում Ազգային անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրվել, որը անցկացվել է գերագույն առաջնորդի նստավայրում։
Այս հարձակումը իսկապես խորը ճգնաժամի պատճառ կարող է դառնալ»։
Աղբյուրը` Արա Պողոսյան

«Այս իշխանությունը հատել է բոլոր կարմիր գծերը». Հակոբ Տեր-Խաչատուրյան (տեսանյութ)
312:00
«Պայթյունի զոհերի ընտանիքները, վիրավորները և անհետ կորածների հարազատները պետք է ունենան հստակ կարգավիճակ»․ Մանե Թանդիլյան
5511:18
«Կարծում եք՝ պատից նկարը հանելով հերոսին էլ եք ջնջելո՞ւ»․ Արտակ Հովհաննիսյան
7110:12
Թրամփը զվարճացրել է Սի Ծինփինին՝ Բայդենի դիմանկարի փոխարեն տեղադրված ավտոգրիչի լուսանկարով (տեսանյութ)
17209:31
«Սկսում ենք վերադառնալ Երևան». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7108:54
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
7407:48
«Արտաքին ու ներքին մի շարք ուժեր պետության զավթման պլան էին մշակել». Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ՄԱԿ-ում (տեսանյութ)
10702:42
Ֆրանսիայում մահացել է Վլադիմիր Վիսոցկու այրին՝ դերասանուհի Մարինա Վլադին
218Երեկ, 23:12