ՊՆ-ն՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հայտարարության մասին

ՀՀ ՊՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի հայտարարությունն այն մասին, թե ամերիկյան բանակի ներկայացուցիչը կաշխատի Հայաստանի պաշտպանության նախարարությունում։
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունից նշել են, որ ՀՀ զինված ուժերի բարեփոխումների շրջանակներում Հայաստանի պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ից և միջազգային այլ գործընկերներից ստացել և ստանում է խորհրդատվական աջակցություն, որը կարող է կրել կարճաժամկետ կամ երկարաժամկետ բնույթ։
Թեմայի վերաբերյալ այլ մանրամասներ ՀՀ պաշտպանության նախարարությունից չեն հայտնել՝ նշելով, որ ամերիկյան կողմն արդեն իսկ հանդես է եկել համապատասխան պարզաբանումներով։
Թեմայի վերաբերյալ գործակալությունը հավելյալ պարզաբանում էր խնդրել նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, որտեղից նշել էին, որ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում։

Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր՝ ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»
2009:24
Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու․ «Հրապարակ»
2509:18
Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է․ «Հրապարակ»
4409:12
TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»
3809:06
«Եթե մարդը, անկախ ազգությունից, ապրում և աշխատում է մեր երկրում, ինչո՞ւ չպետք է ՀՀ քաղաքացիություն ստանա»․ Թաթուլ Հակոբյան
10003:06
«Երեք հրատապ քայլ՝ Հայաստանի միջազգային դիրքերն ամրապնդելու համար»․ Արա Պապյան
10302:06
«Որևէ մեկի նվիրած գիրքը պետք չէ գրկել, պետք է կարդալ և քաղաքական հետևություններ անել»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
10701:06
«ԱՄՆ-ն TRIPP-ը դիտարկում է որպես աշխարհառազմավարական ռիսկերի նվազեցման կարևոր գործիք»․ Էմի Քարլոն
18300:42