ԵՄ-ն ողջունել է բանտարկյալների զանգվածային փոխանակումը
![]() 228 Ուրբաթ, 02 օգոստոսի, 2024 թ., 12:36 Եվրամիությունը ողջունել է երեկ Ռուսաստանի, Բելառուսի, ԱՄՆ-ի և այլ երկրների միջև բանտարկյալների զանգվածային փոխանակումը։ «Հոգու մեծ թեթևությամբ Եվրամիությունն ընդունեց Ռուսաստանի և Բելառուսի կողմից մի շարք քաղբանտարկյալների, այդ թվում՝ ԵՄ քաղաքացիների ազատ արձակումը, որն իրականացվել է Թուրքիայի օժանդակությամբ։ Ազատ արձակված ակտիվիստները, իրավապաշտպաններն ու լրագրողները քաղաքական դրդապատճառներով անարդարացիորեն հետապնդվել ու բանտարկվել էին ռուսական և բելառուսական ռեժիմների կողմից և պահվել անտանելի պայմաններում»,- հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ նշելով, որ քաղբանտարկյալները, ռուսական և բելառուսական բանտերում անարդարացիորեն պահվող բոլոր անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Բանտարկյալների փոխանակումը ողջունել է նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ X-ի իր էջում գրելով․ «Ես ողջունում եմ ԵՄ-ից և ԱՄՆ-ից անմեղ քաղաքացիների ազատ արձակումը, ինչպես նաև Ռուսաստանում գերության մեջ գտնվող ուղղամիտ ռուս դեմոկրատներին: Կրեմլը նրանց փոխանակել է դատապարտված հանցագործների և մարդասպանների հետ։ Սա կտրուկ տարբերությունն է ընդգծում: Սա մեծ ուրախության պահ է բոլոր նրանց համար, ովքեր պայքարել են իրենց ազատության համար»։ |

Սամվել Կարապետյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4612:24
Ռուբիոն ու Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը
7112:22
«Տեսանյութի անձինք 2024-ից ՀՀ-ում չեն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13611:24
«ԱՄՆ-ն լրացուցիչ 5000 զինծառայող կուղարկի Լեհաստան»․ Թրամփ
17111:22
«Ձերբակալությունների միջոցով փորձում է վերընտրվել»․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ)
15911:18
«Անկլավների թեմայից մենք չենք կարող հրաժարվել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11910:48
«Իսկ ինչո՞ւ պիտի Ուկրաինայի նախագահը չգար ՀՀ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11510:00
«Իրենք չգիտեն, որ մենք գիտենք, որ իրենք լրտեսներ են»․ Նիկոլ Փաշինյան
18209:54
