«Քիչ առաջ այցելեցինք պարեկների կողմից անմարդկային ծեծի ենթարկված Արամ Երիցյանին»․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քիչ առաջ գործընկեր Արթուր Խաչատրյանի հետ դուրս եկանք ՁՊՎ-ից, որտեղ այցելեցինք պարեկների կողմից անմարդկային ծեծի ենթարկված Արամ Երիցյանին։
Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի եղբորը 10 պարեկներով ծեծի էին ենթարկել՝ իբր մեքենան չնախատեսված վայրում կայանելու համար։
Երեկ միայն պատգամավոր գործընկերներիս հետ միջամտելուց հետո փաստաբաններին թույլ տրվեց այցելել Արամ Երիցյանին։
Գործ ունենք բռնատիրական ռեժիմի հետ, որն ամեն օր կոպտորեն խախտում է մարդու իրավունքները։
Թիրախավորվում են արցախցիները՝ հստակ քաղաքական հրահանգով։ Վիրավորում են մեր հայրենակիցների արժանապատվությունը՝ դրդելով արտագաղթի։
Գործընկերներիս հետ հետամուտ ենք լինելու, որպեսզի ոստիկանության բռնություններից տուժած մեր հայրենակցի իրավունքները հնարավորինս լինեն պաշտպանված»։

«Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի․ հորդորում ենք իրականացնել բերքահավաք»․ Լևոն Ազիզյան
2100:36
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է չորս հազարը
6100:24
Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաներն ընդլայնվում և սրվում են
110Երեկ, 23:48
«Արդյոք պատահական է այս դիպվածի և Սյունիքի ամենանեղ հատվածի համընկնումը». Գեղամ Օհանյան
71Երեկ, 22:54
«Սպասեցին մինչև ներխուժած խմբի մնացած երկու անդամները լքեն ՀՀ-ի տարածքը, ու ԱԱԾ-ն հայտարարեց, որ տենց բան չկա». Արթուր Դանիելյան
84Երեկ, 22:24
«ՀՀ պետական սահմանն ապօրինի հատել է բացառապես մեկ անձ. անհիմն են տեղեկությունները, որ եղել են մեկից ավելի անձինք». ՀՀ ԱԱԾ
64Երեկ, 21:42
«Ադրբեջանը պատերազմի առիթներ ու պատճառներ է փնտրում». Հայկ Դեմոյան
72Երեկ, 21:24
«Տեսակցեցի Անիին, առողջական վիճակը կայուն է, ինքը՝ ամուր». Անահիտ Ավանեսյան
66Երեկ, 21:12