«Տարրական դաստիարակության մեծ պակաս ունենք համազգային մակարդակով». Դավիթ Գյուլզադյան

Լեզվաբան Դավիթ Գյուլզադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՎԱՆԱՁՈՐ-ԳՅՈՒՄՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ
Աղբը թափված է հենց մաքրապահպան հորդորով վահանակի տակ:
Հայրենակիցներիցս շատերը նեղվում են, երբ օտարները մաքրում են մեր բնությունն ու տեսանյութով ցուցադրում վիճակը: Բայց ինչո՞ւ են նեղվում, անգամ եթե այդ բանը ռուսներն են անում: Միայն շնորհակալ պիտի լինենք ու կարմիր կտրած՝ գետինը մտնենք ամոթից: Եթե մինչև հիմա չենք հասկացել, որ բնությունն ապականել չի կարելի, եթե չենք հասկանում, որ հուշահամալիրի զոհերի հիշատակը խորհրդանշող հուշահամալիրը չէ՛ թե աղտոտել, այլ սրբորեն պահպանել է պետք, որովհետև այս վայրագությամբ՝ ցեղասպանվածների հիշատակը պղծելով՝ երկրորդում ենք ցեղասպանությունը մեր իսկ ձեռքով, ուրեմն տարրական դաստիարակության մեծ պակաս ունենք համազգային մակարդակով, ուրեմն, արժանի ենք այն անօրինակ արհավիրքին, որին հիմա ենք ենթարկվում ազգովին»:

««Թուրքաց» ժառանգը, որի նախնիները սպանել են վանքը կառուցած հայոց իշխանուհու զավակին, հայտարարում է՝ սրբավայրը հայերինս չէ». Վարդան Ոսկանյան
7100:00
«Գիտությունների ակադեմիա, Պատմության ինստիտուտ, չկա՞ն միջազգային գործընկեր կազմակերպություններ, որոնց միջոցով պետք էր աղմուկ բարձրացնել». Վահե Լոռենց
64Երեկ, 23:24
«Երբ գրից ու գրքից խոսեն Էրդողանը, Ալիևը և Հաջիևները, ճիշտ կանեն՝ լռեն. այս հարթությունում խոցելի են». Արամ Սարգսյան
88Երեկ, 23:06
«Աշխարհի մյուս երկրները պետք է փոխհատուցեն ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման ծախսերը». Թրամփ
126Երեկ, 22:48
«Իշխանական միջանցքներում «հայկական Արցախ» փնտրելը հանցավոր ինքնախաբեություն է». Մհեր Մելքոնյան
72Երեկ, 22:36
«Ադրբեջանի հետ խաղաղության փուչիկի պայթյունի ձայնը ուժգին է լինելու». Ոսկան Սարգսյան
69Երեկ, 22:24
««Ուժեղ Հայաստան»-ը հոգեբանական դիսկոմֆորտ և նյարդայնություն է պատճառում կառավարող մեծամասնությանը». Հակոբ Բադալյան
65Երեկ, 21:54
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռուս Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի կառավարչին
66Երեկ, 21:30