«Մեծանում է վտանգը, որ ուղղակի հաշվեհարդար են տեսնելու Արամ Երիցյանի նկատմամբ». Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում լուրջ անհանգստություն հայտնեց, որ գնալով մեծանում է վտանգը, որ իրավականի անվան տակ ուղղակի հաշվեհարդար են տեսնելու, տանելու են կալանքի և բացարձակ անհիմն ձևով Արամ Երիցյանին կալանավորելու են նրա համար, որ այդ հարցը բարձրաձայնվել է՝ ցույց տալու համար, որ ինչ ուզեն՝ կանեն
Որպես ապացույց՝ նա բերեց Քննչական կոմիտեի հայտարարությունը միջադեպի վերաբերյալ։ Ըստ փաստաբանի՝ Քննչական կոմիտեն տարածել է կտրած և առանց ձայնի տեսանյութ, ինչը պատահական չի արվել, քանի որ պարեկները Երիցյանին առաջարկել են բաժին գնալ, որի հետ վերջինս համաձայնել է, բայց պարեկներն ապօրինի փորձել են ձեռնաշղթա հագցնել, ինչից արցախցին հրաժարվել է։
Նրա խոսքով՝ օրենքով սահմանված է, որ ձեռնաշղթա են կիրառում, երբ անձը դիմադրում է, երկրորդ՝ փախուստի փորձ է արվում, կամ հավանականություն կա, որ դիմադրության և փախուստի փորձ կանի, որոնցից ոչ մեկը այդ պահին չի եղել։ Նաև՝ ձերբակալելիս պետք է բացատրվեր ձերբակալության պատճառը, անձի իրավուները ինչը ևս չի արվել
Ռուբեն մելիքյանը Քննչական կոմիտեին հորդորեց չգնալ ակնհայտ ապօրինության՝ գնալով Երիցյանի կալանավորմանը։

«Մենք լրջագույն խնդիր ունենք. ներքին հանրային երկխոսություն սկսել». Վահե Հովհաննիսյան
7103:06
««Թուրքաց» ժառանգը, որի նախնիները սպանել են վանքը կառուցած հայոց իշխանուհու զավակին, հայտարարում է՝ սրբավայրը հայերինս չէ». Վարդան Ոսկանյան
9500:00
«Գիտությունների ակադեմիա, Պատմության ինստիտուտ, չկա՞ն միջազգային գործընկեր կազմակերպություններ, որոնց միջոցով պետք էր աղմուկ բարձրացնել». Վահե Լոռենց
87Երեկ, 23:24
«Երբ գրից ու գրքից խոսեն Էրդողանը, Ալիևը և Հաջիևները, ճիշտ կանեն՝ լռեն. այս հարթությունում խոցելի են». Արամ Սարգսյան
111Երեկ, 23:06
«Աշխարհի մյուս երկրները պետք է փոխհատուցեն ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման ծախսերը». Թրամփ
152Երեկ, 22:48
«Իշխանական միջանցքներում «հայկական Արցախ» փնտրելը հանցավոր ինքնախաբեություն է». Մհեր Մելքոնյան
82Երեկ, 22:36
«Ադրբեջանի հետ խաղաղության փուչիկի պայթյունի ձայնը ուժգին է լինելու». Ոսկան Սարգսյան
81Երեկ, 22:24
««Ուժեղ Հայաստան»-ը հոգեբանական դիսկոմֆորտ և նյարդայնություն է պատճառում կառավարող մեծամասնությանը». Հակոբ Բադալյան
76Երեկ, 21:54