«Այդ տեսքն ունեն հայրենիքի գողերը, երկիրը լափող դավաճանները»․ Էդգար Ղազարյան
![]() 270 Շաբաթ, 03 օգոստոսի, 2024 թ., 13:00 Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս երկու որովայնների սեփականատերն են Վահե Ղալումյանն ու Հայկ Ղալումյանը։ Նրանք եղբայրներ են, որոնցից մեկը Նիկոլ Փաշինյանի քավորն է։ Ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո, նրանք երկուսն են հասցրել են լինել ՀՀ Տավուշի մարզպետ։ Հայկ Ղալումյանը հիմա է զբաղեցնում այդ պաշտոնը, իսկ դրանից առաջ, ընտրված չլինելով անգամ մեկ իջևանցու կողմից, տևական ժամանակ Նիկոլ Փաշինյանի (իր քավորի) որոշմամբ, զբաղեցրել է Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնը։ Իր եղբայրը՝ Վահե Ղալումյանը, ՀՀ Տավուշի մարզպետ նշանակվելուց հետո, Ազգային ժողովի պատգամավոր է, Ազգային Ժողովի այն մշտական հանձնաժողովի նախագահը, որը զբաղվում է մի ոլորտով, որտեղ ղեկավար պաշտոն է զբաղեցնում իր եղբայրը։ Սրանց աջակցությամբ է, որ հայրենիքի գողը ՀՀ Տավուշի մարզից տարածքներ է հանձնել ու շարունակում հանձնել Ադրբեջանին։ Ժամանակակից բժշկությունը հնարավորություն չի տալիս առանց դիահերձման պարզել սրանց որովայնի պարունակությունը, սակայն, դատելով նրանց գործունեությունից, պետք է միայն ենթադրել, թե ինչով են դրանք լցված։ Այդ տեսքն ունեն հայրենիքի գողերը, երկիրը լափող դավաճանները։ Կեղեքում են մարդկանց՝ իրենց փորը լցնելու համար»։ Աղբյուրը` Էդգար Ղազարյան |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
