Նարեկ Սամսոնյանն արձագանքել է Վարդան Ղուկասյանի հայտարարությանը

«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը երեկ ֆեյսբուքյան եթերում հայտարարել էր, որ
«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Նարեկ Սամսոնյանին 6-7 օր առաջ առևանգել, խոշտանգել են․ «Նման տեղեկատվություն ունենք, որ առևանգողը եղել է մի մեծահարուստ մարդ, ով աբիժնիկ է Սերժ Սարգսյանից։ Առևանգելիս ասել են՝ պապադ էլ քեզ չի փրկի (նկատի ունենալով Սերժ Սարգսյանին)։ Ծեծել են, խոշտանգել, տարբեր անձանց միջնորդությունից հետո բաց են թողել։ Ոստիկանությունից պահանջում եմ կամ հաստատել, կամ հերքել տեղեկությունը, քանի որ տուժողը լռում է, կարող է վախեցած լինի, ռիսկ չանի խոսա, ես գիտեմ՝ ինչ է տեղի ունեցել»,- ասել է Ղուկասյանը։
Ժամեր հետո Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան եթերում պատասխանել է Վարդան Ղուկասյանին՝ հերքելով նրա հայտարարությունը՝ այն անվանելով սուտ և իրականությանը չհամապատասխանող․ «Ինձ ոչ ոք չի առևանգել, չի խոշտանգել։ Չեմ ասում՝ չի կարա, նենց երկրում ենք ապրում, որ օրը ցերեկով մարդկանց վրա կրակում են։ Իսկ եթե նման բան լինի, 199%-ով դա կլինի Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Դուխիս կամ ոգուս մասով ապացուցել եմ միշտ, ես այսքան ժամանակ այդ առումով կասկածի տեղիք չեմ տվել։ Եթե իմ վրա լինի որևէ հարձակում, կամ անգամ կրակեն իմ վրա, ես ոստիկանություն չեմ դիմելու, քանի որ ոստիկանություն չկա Հայաստանում, ես պատասխանելու եմ իմ ուժերով»,- ասել է Սամսոնյանը։ Ինչ վերաբերվում է նրան, թե Սերժ Սարգսյանի պատճառով է եղել խոշտանգումը, ասել է, որ նախկին նախագահի հետ իր բարեկամական հարաբերությունների շնորհիվ միայն լավ բաներ է տեսել։

«Սա սահմանային միջադեպ չէ, ՀՀ ինքնիշխան տարածքի, ՀՀ քաղաքացու անվտանգության հարց է»․ Մետաքսե Հակոբյան
4801:06
«Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները»․ Վարուժան Գեղամյան
5800:18
«Փաշինյանին ուղղված հրապարակային հրահանգներն իր անպատիվ քաղաքականության արդյունքն են»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
6100:06
«Երկիրը մտավ սև շրջան և ցայսօր չի կարողանում դուրս գալ այդ շղթայից»․ Մարգարիտ Եսայան
62Երեկ, 23:54
Թայվանը 25 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ից ստացել է F-16 կործանիչներ
102Երեկ, 23:30
«Պետականաշինությունը չի կարող հենվել էմոցիոնալ մանիպուլյացիաների վրա»․ Մհեր Մելքոնյան
57Երեկ, 23:12
«Հիմա Սյունիքն է լինելու վտանգի տակ․ իշխանությունը կարողանում է մեր ժողովրդին «քնեցնել»»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
68Երեկ, 22:42
«Գյուղերում արագ-արագ ասֆալտ են փռում, որ ձայն հավաքեն՝ տապալելով ամբողջ բյուջեն և չլուծելով խնդիրները»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
75Երեկ, 22:00