«Փաշինյանը լռության դիմաց կաշառել է կիրանցցիներին»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կիրանց գյուղում շրջանառվող լուրերի համաձայն՝ սահմանազատման անվան տակ Ադրբեջանին հանձնված տան տիրոջը որպես փոխհատուցում տրվել է 140 հազար դոլարին համարժեք գումար, վագոն-տնակի տիրոջը՝ 50 հազար դոլարին համարժեք գումար։ Սահմանամերձ գյուղերում տների արժեքը սովորաբար չի գերազանցում 20-30 հազար դոլարին համարժեք գումարը։ Նիկոլ Փաշինյանը իրենց տան, գույքի, հողի կորստից դժգոհ Կիրանցի բնակիչներին կաշառել է մեծ գումարներով, որպեսզի նրանք լռեն։ Ընդ որում՝ դա կատարվել է ապօրինի, առանց իրավական հիմքի, գաղտնի կերպով։ Սակայն այդ հողերը միայն Կիրանցի բնակիչներին չեն պատկանում, այլ՝ ՀՀ-ին։ Կիրանցի 7 բնակիչ հրաժարվել է փոխհատուցում ստանալ, այսինքն՝ կաշառք վերցնել։ Նիկոլ Փաշինյանի իշխանության 6 տարիներին պետական աջակցությամբ սահմանամերձ գյուղերում տների կառուցման ծրագիրը չարվեց, այդ ծրագիրը սկսվեց, երբ սահմանազատման անվան տակ Տավուշում սկսվեց հողերի հանձնումը։ Օրինաչափ է, որ պետական անհատույց աջակցության չափը 16 միլիոն դրամից 21 միլիոն դրամ բարձրացնելու որոշումը վերաբերում է միայն 4 գյուղերին՝ Կիրանցին, Ոսկեպարին, Բաղանիսին և Բերքաբերին, այն գյուղերին որոնց սահմանամերձ տարածքներն անօրինական կերպով հանձնվել են Ադրբեջանին»։

«Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր». Սեյրան Օհանյան
78Երեկ, 20:12
«Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է». Հայկ Դեմոյան
71Երեկ, 19:54
«Ռուսաստանը Հայաստանի համար ճակատագրական ուժ է». Թաթուլ Հակոբյան
86Երեկ, 18:48
Առուշ Առուշանյանն է իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով
87Երեկ, 18:12
«Հայերը ձգտում են յուրացնել Կովկասյան Աղվանքի պատմությունը»․ Ֆարիդ Շաֆիև
125Երեկ, 18:06
«Թող միշտ պանծա Հայաստան»․ ՀՀ-ում Շվեդիայի դեսպան
134Երեկ, 17:12
«Մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի հետ խորհրդարանական երկխոսությանը»․ Մատվիենկո
139Երեկ, 16:43
«Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցա-համակրային միջոցառման»․ Հակոբ Բադալյան
70Երեկ, 16:36