«ՀՀ պաշտպանական համակարգը խիստ մտածված կերպով կազմաքանդվում է»․ Էդգար Ղազարյան
![]() 259 Չորեքշաբթի, 07 օգոստոսի, 2024 թ., 10:42 «Այս պահին Հայաստանի պաշտպանական համակարգը խիստ մտածված կերպով կազմաքանդվում է։ Նույնը վերաբերում է Հայաստանի զինված ուժերին»,- 168TV-ի եթերում ասել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ նշելով կազմաքանդմանը նպաստող որոշ քայլեր․ «Պաշտպանության նախարարության այս տարվա պաշտոնական հաղորդագրությունների գերակշիռ մասը վերաբերում է «կանայք բանակում» թեմային։ 2 աղջիկ են գտել, որ տանեն բանակ և, այդ ռեպորտաժների, պաշտոնական հաղորդագրությունների մի զգալի մասն այդ 2 աղջիկներին է վերաբերում։ Կանայք են հիմա մեր բանակի հիմնական սյունը պահպանում։ Վերջերս էլ սահմանային միջադեպ եղավ, որի զոհերից մեկը 60 անց պայմանագրային էր։ Զինվորական ծառայության առավելագույն տարիքը 45 է, ի՞նչ գործ ունի 60-ն անց մարդը մարտական հերթապահությունում։ Լուծարեցին զինված ուժերի ամենամեծ միավորումը՝ Արցախի պաշտպանության բանակը։ Հարց է առաջանում․ այնտեղ տասնյակ հազարավոր զինվորականներ էին ծառայում, սպաներ գոյություն ունեին, ինչի՞ նրանք ներառված չեն մեր զինված ուժերում։ Մեր ՊՆ-ն հիմնական ռեսուրս է համարում 25-օրյա վարժական հավաքները։ Այսինք ոչ պրոֆեսիոնալ, մասնավոր բիզնեսի սովորական երիտասարդների 25 օրով տանում են հավաքների, որից 10 օրը զինվորական պատրաստություն, 15 օր՝ մարտական հերթապահություն։ Ո՞նց կարող է մարդը տեղանքին ծանոթ չլինելով, հրամատարական կազմին ծանոթ չլինելով՝ այդ կարճ ժամանակահատվածում անցնել մարտական հերթապահության։ Ցավալիորեն, Ալիևի շահերը համընկնում է Փաշինայնի և իր իշխանախմբի շահերի հետ։ Եվ նրանք, այդ շահերը պաշտպանելով, հիմա հետևողականորեն մեր երկիրը տանում են կործանման՝ առաջին հերթին թուլացնելով երկրի պաշտպանական համակարգը»,- ասել է նա։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
