Սկանդալ Չինաստանում. դիակիզարաններից հազարավոր դիեր են գողացել

Չինական Shanxi Aorui Biomaterials (SAB) ընկերությունը կասկածվում է դիակիզարաններից և բժշկական լաբորատորիաներից դիներ գողանալու համար՝ պրոթեզներ պատրաստելու նպատակով։
South China Morning Post-ը (SCMP), վկայակոչելով Beijing Brave Lawyers-ի ղեկավար Յի Շենհուայի հայտարարությունը, հայտնում է, որ ընկերությունն անօրինական կերպով դիեր և վերջույթներ է գնել Սիչուան, Գուանսի և Շանդուն նահանգներից և արտադրել ոսկրային ալոգեն փոխպատվաստուկներ (տրանսպլանտատ): SAB-ին հաջողվել է գողանալ ավելի քան 4 հազար դի: Սկզբում այս մասին փաստաբանը խոսել էր իր սոցցանցերում՝ ասելով, որ հյուսիսային Շանսի նահանգի կնետրոն Թայյուանի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում: Ըստ նրա, փոխպատվաստման համար նախատեսված ոսկորների վաճառքից ընկերությանը հաջողվել է վաստակել մոտ 380 միլիոն յուան, ինչը կազմում է մոտ 53 միլիոն դոլարի: Ոսկրային ալոգեն փոխպատվաստուկներն օգտագործվում են ատամների, ոսկորների և հոդերի բուժման մեջ։ Փաստաբանը նաև փաստաթղթեր է ներկայացրել նախաքննության ընթացքի մասին։ Նրանց տվյալներով՝ ոստիկանությունը ընկերությունում խուզարկությունների ժամանակ առգրավել է ավելի քան 18 տոննա ոսկոր։ Ընկերությունը մարդկային մնացորդներ է գնել դիակիզարանի աշխատակիցներից, որոնք մասնատել են դիերը և վաճառել դրանք։ Փաստաթղթերում նշվում է նաև, որ հետաքննության ընթացքում ձերբակալվել է 75 կասկածյալ։ Բերման ենթարկվածների թվում նշվում է նաև ընկերության գլխավոր տնօրենը։ Նա, իբր, խոստովանել է, որ դիակիզարանի աշխատակիցներից ավելի քան 4 հազար դի է գնել։
Թայյուանի դատախազությունը հաստատել է SCMP-ին, որ հետաքննություն է ընթանում հանցավոր խմբավորման նկատմամբ, որը «գողանում և վերավաճառում է դիերը շահույթ ստանալու նպատակով»: Դատախազությունը, սակայն, մանրամասներ չի նշել։

ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
24328.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
28928.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
68623.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
82121.10.2026, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
86519.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
100117.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
230216.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
224816.10.2026, 20:48