«ՀՀ քաղաքացին ՀՀ անձնագրի հետ կապված գործառույթների ձեռքը կրակն է ընկել». Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Արդեն նվազագույնը երկու տարի է, և թերևւս ավելի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր քաղաքացիության գլխավոր վկայականի, իր պետության առանցքային խորհրդանիշներից մեկի՝ ՀՀ անձնագրի հետ կապված գործառույթների ձեռքը կրակն է ընկել բառի բուն իմաստով:
Ես էլ չեմ խոսում այլ պետական ծառայությունների գերակշռող մասի մատուցման անորակության, նաեւ բովանդակային անտրամաբանականության մասին:
Ավելի քան երկու տարի Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որ ամեն պատեհ եւ անպատեհ առիթով նախընտրում է պետության եւ պետականության դասախոսություն մատուցել քաղաքացիներին, չի կարողանում լուծել պետական որակյալ ծառայություն մատուցելու հարց, լուծել այդ հարցը այնպես, որ ՀՀ քաղաքացին ՀՀ անձնագրի առնչվող գործառույթները իրականացնի շատ արագ, առանց ամիսների, շաբաթների, թեկուզ օրերի քաշքշուկի, առանց նյարդային ապրումների, առանց նույն «բախտին» արժանացող իր որեւէ հայրենակցի հետ լեզվակռվի, գժտության, հրմշտոցի եւ այլն:
Այդ ֆոնին, լուր է տրվում, թե Ներքին գործերի նախարարը հանդիպել է Չարենցավանի բնակիչների հետ, Գյումրու բնակիչների հետ, վաղը գուցե որեւէ այլ քաղաքի կամ գյուղի:
Ո՞րն է այդ հանդիպումների իմաստը, եթե կա պարզ խնդիր՝ քաղաքացուն մատուցել որակյալ պետական ծառայություն: Եվ այդ խնդրի լուծումը այն մարդկանց մտավոր, բարոյական եւ ֆիզիկական պարտավորությունների շրջանակում է, որոնք վարձատրվում են նույն այդ քաղաքացու վճարած հարկերի հաշվին:
Ինչպես է քաղաքացին հարգում, սիրում, պատվում իր պետությանը եւ «վարակվում» պետական արժանապատվությամբ: Այո, այդ հարցում մեծ դեր ունի կրթադաստիրակչական, պետականության գաղափարի քարոզչության հանգամանքը: Բայց դրանք աշխատում եւ էֆեկտ են տալիս միայն ու միայն մի պարագայում՝ երբ ուղեկցվում են այդ քաղաքացու հետ հարաբերության հարցում պետության գործնական որակով: Եվ պետական ծառայությունների սեգմենտը այդ հարցում կարեւորագույններից մեկն է:
Ավելին, այդ հարցում պատշաճությունն ապահովելու պարագայում կարող է չլինել անգամ պարզունակ դասախոսությունների եւ քարոզչության կարիք, որովհետեւ քաղաքացին գործով կտեսնի, իր մաշկով կշոշափի, թե ինչ է պետությունը»:

«Մենք լրջագույն խնդիր ունենք. ներքին հանրային երկխոսություն սկսել». Վահե Հովհաննիսյան
3203:06
««Թուրքաց» ժառանգը, որի նախնիները սպանել են վանքը կառուցած հայոց իշխանուհու զավակին, հայտարարում է՝ սրբավայրը հայերինս չէ». Վարդան Ոսկանյան
7400:00
«Գիտությունների ակադեմիա, Պատմության ինստիտուտ, չկա՞ն միջազգային գործընկեր կազմակերպություններ, որոնց միջոցով պետք էր աղմուկ բարձրացնել». Վահե Լոռենց
68Երեկ, 23:24
«Երբ գրից ու գրքից խոսեն Էրդողանը, Ալիևը և Հաջիևները, ճիշտ կանեն՝ լռեն. այս հարթությունում խոցելի են». Արամ Սարգսյան
91Երեկ, 23:06
«Աշխարհի մյուս երկրները պետք է փոխհատուցեն ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման ծախսերը». Թրամփ
129Երեկ, 22:48
«Իշխանական միջանցքներում «հայկական Արցախ» փնտրելը հանցավոր ինքնախաբեություն է». Մհեր Մելքոնյան
74Երեկ, 22:36
«Ադրբեջանի հետ խաղաղության փուչիկի պայթյունի ձայնը ուժգին է լինելու». Ոսկան Սարգսյան
72Երեկ, 22:24
««Ուժեղ Հայաստան»-ը հոգեբանական դիսկոմֆորտ և նյարդայնություն է պատճառում կառավարող մեծամասնությանը». Հակոբ Բադալյան
67Երեկ, 21:54