Ամուսնուն մեղադրանք է ներկայացվել կնոջն ինքնասպանության հասցնելու համար

Ինչպես հայտնել ենք, 2024 թվականի օգոստոսի 13-ին՝ ժամը 15:45-ին, Գեղարքունիքի մարզի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ իր կինը հրազենով գլխին կրակելու եղանակով ինքնասպանություն է գործել:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված քննչական և ապացուցողական մի շարք անհետաձգելի գործողություններով պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ:
Մասնավորապես տվյալներ են ստացվել այն մասին, որ համատեղ կյանքի ընթացքում ամուսինը, քննությամբ դեռևս չպարզված ժամանակահատվածից սկսած, վերահսկել է իր կնոջը՝ նրան արգելելով շփվել հարազատների հետ, ֆիզիկական ուժ գործադրել նրա նկատմամբ, սպառնացել իրավապահ մարմիններին դիմելու դեպքում ծեծի ենթարկել, ինչը կնոջ մոտ առաջացրել է անլիարժեքության, վախի և տագնապի զգացում՝ վերջինս պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք, տարբեր առիթներով պարբերաբար հասցրել է վիրավորանքներ: Այդ հանգամանքներով պայմանավորված՝ կինը, չհամակերպվելով իր նկատմամբ ցուցաբերած անարդար վերաբերմունքին, չհանդուրժելով արժանապատվության նվաստացումներին, այլ ելք չգտնելով ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, 2024 թվականի օգոստոսի 13-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, «Մակարով» տեսակի ատրճանակից իրենց տանը կրակել է իր գլխին՝ ինքն իրեն պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:
Նկատի ունենալով, որ ստացված տեղեկությունն առերևույթ պարունակում է հանցագործության հատկանիշներ՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հատկանիշներով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ, որը միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 162-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և նրան մեղադրանք է ներկայացվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրազենի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
Գեղարքունիքի մարզի վերոհիշյալ բնակչի ձերբակալման մասին որոշում է կայացվել, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Սիրիայի արաբական բանակին պատկանող օբյեկտում հզոր պայթյուններ են որոտացել
96Երեկ, 23:54
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
99Երեկ, 19:06
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
257Երեկ, 15:42
Երեխան մահացած է ծնվել
136Երեկ, 11:30
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է
190Երեկ, 00:48
Հրդեհ Արտաշիսյան փողոցում. բնակիչներին տարհանել են
19120.09.2026, 18:30
Մանկատան երեխային ծեծած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
18020.09.2026, 18:12
36-ամյա գործարարին իր լավաշի փռում կախված են գտել
24120.09.2026, 17:48