Ի՞նչ են քննարկել ՔՊ-ի նիստում․ «Հրապարակ»
![]() 272 Շաբաթ, 17 օգոստոսի, 2024 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է․ «Ամառային արձակուրդներից հետո հինգշաբթի օրը իշխող ուժը հավաք է անցկացրել՝ նախաձեռնող խմբի նիստ, որին ներկա է եղել նաև Նիկոլ Փաշինյանը։ Մինչ արձակուրդն էլ Անահիտ Ավանեսյանի ղեկավարած առողջապահության ոլորտն էր ՔՊ քննարկման օրակարգում: Մեզ պատմեցին, որ ի տարբերություն առողջապահության նախարարի, Սանոսյանի նկատմամբ ՔՊ-ում հիստերիկ դրսևորումներ չեն գրանցվել։ Հիմնական դժգոհությունը եղել է ասֆալտի որակի հետ կապված: ՔՊ-ականները նախարարից պարզաբանումներ են պահանջել՝ ինչո՞ւ է նոր սարքած ասֆալտի կյանքը մի քանի ամիս տեւում, Սանոսյանը մեղքը բարդել է որակի լաբորատորիաների բացակայության փաստի վրա, խոստացել է՝ առաջիկայում նման լաբորատորիաներ կհիմնվեն, որոնք կվերահսկեն ասֆալտի հումքի որակը։ Դժգոհություն են արտահայտել նաև մարզային տրանսպորտի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը Սանոսյանին փոխանցել է մարզերի բնակիչների՝ իրեն ուղղված բողոքները հաճախակի դարձած հոսանքազրկումների վերաբերյալ։ Սանոսյանը սրա տակից էլ է դուրս եկել, ասել է, որ կայանները հին են, մաշված, նախկինում գրեթե չեն փոխվել, դրանք ամբողջությամբ փոխելու ենթակա են, բայց ծավալներն այնքան մեծ են, որ օրական պլանը կիսով չափ է կատարվում: Փոխարենը աչքալուսանք է տվել, որ Հայաստանում արևային կայանների աշխատանքի արդյունքում այս տարի Ռուսաստանից 10 տոկոսով քիչ գազ ենք ներմուծել։ Ի դեպ, ըստ մեր աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանը նիստին անտրամադիր է եղել, հոգնած և գրեթե չի շփվել թիմակիցների հետ»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
