«Պուտինն ակնարկեց՝ թույլ չեն տալու Կովկասում իրադարձությունները դուրս գան իրենց վերահսկողությունից»․ Հակոբ Բադալյան
![]() 266 Երկուշաբթի, 19 օգոստոսի, 2024 թ., 14:30 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ալիևի հետ պաշտոնական հանդիպմանը բացման խոսքում անդրադառնալով Հարավային կովկասի, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցին, Պուտինն օգտագործեց ուշադրության արժանի ձևակերպում: Պարզ է, բոլորին հայտնի է, որ Ռուսաստանն էլ բախվում է ճգնաժամերի, մասնավորապես ուկրաինական ուղղությամբ, բայց Հարավային Կովկասում Ռուսաստանի պատմական ներգրավվածությունը թելադրում է մեզ մասնակցության անհրաժեշտություն ռեգիոնալ գործընթացներին, ասում է Պուտինը: Ըստ իսկ ակնարկն այն է, որ, թեև «զբաղված ենք Ուկրաինայով», դա չպետք է թույլ տա մտածել, թե բաց կթողնենք Կովկասը և թույլ կտանք, որ այստեղ իրադարձությունները դուրս գան մեր վերահսկողությունից: Իմ գնահատմամբ սա է Պուտինի արտահայտության այսպես ասած «մեսիջը»: Նա իհարկե նշում է, որ Ռուսաստանի ներգրավվածությունն անշուշտ կլինի միայն «կողմերի» պահանջվածության դեպքում, բայց ըստ իս դա իհարկե գլխավոր մեսիջն ուղեկցող դիվանագիտական փաթեթն է: Իհարկե առանցքային հարցն այն է, թե ինչ կարող է և ինչ է ուզում Ռուսաստանը, որովհետև ամեն ինչ իհարկե չի կարող լինել միանձնյա մոդերատոր, ըստ այդմ իհարկե իր ցանկություններն էլ պետք է համապատասխանեցնի դրանց: Ըստ իս, Ռուսաստանի գլխավոր խնդիրը այս պարագայում Թուրքիայի ազդեցության նվազման միտում ձևավորելն է: Բայց, իմ գնահատմամբ կա մեկ այլ հանգամանք էլ: Կարծում եմ, Մոսկվան այդքան էլ գոհ չէ չին-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների խորացմամբ: Որքան էլ Մոսկվան սերտ աշխատում է Պեկինի հետ, այդուհանդերձ կարծում եմ, որ Կովկասի հարցում կակնկալի Չինաստանի աջակցություն, այլ ոչ թե «բաժնետիրություն»: Այդ հարցում թերևս նույնը կլինի Իրանի գնահատականը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
