«Պատրաստ ենք աջակցել անդրսահմանային երթուղիների ապաշրջափակմանը»․ Պուտին

Ուշադրություն ենք դարձրել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների ներկայիս վիճակին։ Այս մասին, ԱՊԱ-ի հաղորդմամբ, Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա նշել է, որ Ռուսաստանն ամեն կերպ կաջակցի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը և եռակողմ համաձայնագրերի հիման վրա խաղաղության պայմանագրի կնքմանը:
«Մենք նաև պատրաստ ենք աջակցել անդրսահմանային երթուղիների ապաշրջափակմանը, հումանիտար կապերի հաստատմանը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանագծմանն ու սահմանազատմանը։ Ես նկատի ունեմ, որ մենք ունենք համապատասխան փաստաթղթեր խորհրդային տարիներից։ Մենք հանդես ենք գալիս այն դիրքորոշմամբ, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունն ու կայունությունը համապատասխանում են այդ տարածաշրջանի բոլոր պետությունների ու ժողովուրդների շահերին»,- նշել է Պուտինը։

«Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր». Սեյրան Օհանյան
5920:12
«Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է». Հայկ Դեմոյան
5319:54
«Ռուսաստանը Հայաստանի համար ճակատագրական ուժ է». Թաթուլ Հակոբյան
6918:48
Առուշ Առուշանյանն է իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով
7018:12
«Հայերը ձգտում են յուրացնել Կովկասյան Աղվանքի պատմությունը»․ Ֆարիդ Շաֆիև
10718:06
«Թող միշտ պանծա Հայաստան»․ ՀՀ-ում Շվեդիայի դեսպան
11517:12
«Մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի հետ խորհրդարանական երկխոսությանը»․ Մատվիենկո
12316:43
«Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցա-համակրային միջոցառման»․ Հակոբ Բադալյան
6316:36