Քաջարանն իրենցն է, Կապանը` ոչ․ «Հրապարակ»
![]() 215 Երեքշաբթի, 20 օգոստոսի, 2024 թ., 09:00 «Հրապարակ»-ը գրում է․ «Սյունիքի մարզպետ Ռուբերտ Ղուկասյանի և Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հարաբերություններն այնքան են լարվել, որ նրանք, կարելի է ասել՝ խռով են, չեն խոսում, անգամ չեն բարևում իրար։ Օգոստոսի 17-ին՝ Կապանի, օգոստոսի 18-ին Քաջարանի տոնն էր։ Քաղաքապետերն իրենց անունից հրավերներ էին ուղարկել Սյունիքի մարզից ընտրված և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր պատգամավորներին, մարզային իշխանություններին, մարզպետին։ Սակայն ՔՊ-ականներից միայն պատգամավոր Դավիթ Դանիելյանն էր ընդունել Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հրավերը։ Ի դեպ, Դավիթ Դանիելյանը Կապանի համայնքապետի թեկնածուներից էր և ժամանակին պարտվել է Գևորգ Փարսյանին: Մարզպետը չէր եկել, անգամ իր տեղակալ Նարե Ղազարյանին չէր ուղարկել, ով ավելի շատ մարզպետին ուղեկցողի դերն է ստանձնել՝ մասնակցում է այն միջոցառումներին, որոնց մարզպետն է մասնակցում։ «Հրապարակը» Գևորգ Փարսյանից հետաքրքրվեց, թե ինչու մարզպետը չի մասնակցում նման մասշտաբի միջոցառման, ասաց՝ չեկողներին հարցրեք, ինքը հրավերն ուղարկել է։ Մարզպետը նույն հարցին ի պատասխան ասաց, թե զբաղված է եղել, ֆիզիկապես չի հասցրել։ Բայց հաջորդ օրը Քաջարանի տոնին մասնակցում էր ոչ միայն ինքը, այլև իր տեղակալ Ղազարյանը, աշխատակազմից այլ անձինք, ՔՊ-ական պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Նարեկ Ղահրամանյանը, Դավիթ Դանիելյանը, Մարինա Ղազարյանը, Կարեն Համբարձումյանը, այլք։ ՔՊ-ականները Քաջարանում կերել-խմել են, ուրախացել ու մնացել մինչև ուշ գիշեր։ Սա ևս մեկ անգամ հաստատում է այն, որ Մանվել Փարամազյանը ՔՊ-ի «կրոնն ընդունել է», իսկ Փարսյանը՝ ոչ»։
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
