Ինչպե՞ս է Կոտայքի մարզպետի կինը միաժամանակ աշխատում մեկ պետական, երկու համայնքային և մեկ ՓԲԸ-ում․ «Ժողովուրդ»
![]() 134 Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2024 թ., 08:54 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կոտայքի մարզպետի կնոջ՝ Ռոզա Ասատրյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ևս պաշտոնատար անձ է համարվում վարչապետի աշխատակազմում։ Ուսումնասիրելով Ասատրյանի ներկայացրած հայտարարագիրը՝ նկատում ենք, որ նրա՝ հաշվետու տարվա եկամուտը կազմում է 4 մլն 291 հազար դրամ, որից 2 մլն 802 հազար դրամը վարչապետի աշխատակազմից ստացած աշխատավարձն է, 290 հազար դրամը՝ «Գառնիի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ից ստացած գումարը, 1 մլն 24 հազար դրամը՝ «Ծաղկահովիտ առողջության կենտրոն» ՓԲԸ-ից, իսկ 174 հազար դրամը՝ Կոտայքի մարզի Գառնիի համայնքապետարանի աշախատակազմից ստացած գումարը: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Կոտայքի մարզի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչպես է կինը միաժամանակ 4 աշխատավայրում աշխատում: Վերջինս հորդորեց, որ մեր տեղեկությունը կրկին ճշտենք, քանի որ իր կինը աշխատում է տարածքային զարգացման հիմնադրամում: Ճշտող հարցին, թե իր կինը միայն այնտե՞ղ է աշխատում, մարզպետը պատասխանեց. «պայմանագրով՝ չէ, կարծեմ՝ պայմանագրային այլ ծառայություններ էլ է մատուցում»: Սահակյանը ասաց, որ մանրամասն չի տիրապետում հարցին, սակայն հավաստիացրեց, որ իր կնոջ գործում օրենքի խախտում չկա»:
|

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
