Տիգրանաշենը շրջանցել է․ «Հրապարակ»
![]() 148 Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2024 թ., 09:00 «Հրապարակ»-ը գրում է․ «Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը երեկ իր թիմով՝ կառավարության ներկայացուցիչներով, պատգամավորներով, այցելել էր Արարատի մարզ, շրջել տարբեր համայնքներում, սակայն տարօրինակ կերպով Տիգրանաշեն չի այցելել, որը վերջին ժամանակներում հանրային քննարկման օրակարգի առանցքում է՝ որպես Ադրբեջանին հանձնվելիք «անկլավ»։ Այս փաստը մտահոգություններ է առաջացրել նաև Փաշինյանի թիմում, քանի որ վարչապետը հասել է Սևակավան՝ Տիգրանաշենի քթի տակ, բայց խուսափել է այցելել գյուղ։ Ի դեպ, Փաշինյանի մարզային այցերի կարևոր բաղադրիչ են դարձել մարզային իշխանության և ուժային կառույցների պատասխանատուների՝ շարքով «չեստ» տալու արարողակարգն ու նման տեսանյութերի հրապարակումը:
Կառավարության մեր աղբյուրները պատմում են, որ Փաշինյանն անձամբ է հրահանգել սկզբից մինչև վերջ հրապարակել այդ տեսարանը՝ ցույց տալով, թե ինչպես են իրեն ընդունում, որ համոզի հանրությանը, թե ինքն իրավիճակը կառավարում է և երկրում հարգանք է վայելում: Բանն այն է, որ մարզերում ուժային կառույցների ղեկավարությունը միշտ չէ, որ նիկոլականներ են կամ հավատավոր ՔՊ-ականներ, և Փաշինյանն այդ մասին քաջատեղյակ է ու այդ կադրերով փորձում է «կոտրել» բոլորին»։
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
