Գորիսի ավագանին որոշել է չենթարկվել դատարանի որոշմանը․ «Հրապարակ»
![]() 144 Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2024 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է․ «Մենք դեռ հունիսի 11-ին էինք գրել, որ «Առուշ Առուշանյանը կարող է զրկվել համայնքապետի պաշտոնից»: Այդ ժամանակ դեռևս ուժի մեջ մտած դատավճիռ չկար, բայց ապրիլին արդեն գործը հասել էր Վճռաբեկ դատարան, և Գորիսի համայնքապետն ու նրա փաստաբանը սպասում էին վճռաբեկի որոշմանը: Բայց գրել էինք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, 2022թ․ մարտի 28-ին հրապարակել է Առուշ Առուշանյանի և մյուսների գործով դատավճիռը, որով Առուշանյանն արդարացվել է իրեն մեղսագրվող ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով, իսկ մյուս դրվագով մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, որին հաշվակցելով Առուշանյանի՝ 8 ամիս արգելանքի տակ գտնվելու ժամկետը, դատարանը, որպես վերջնական պատիժ, սահմանել է 6 ամիս ժամկետով ազատազրկում, որը պայմանականորեն չի կիրառվել. դատարանն Առուշանյանի նկատմամբ փորձաշրջան է սահմանել 1.5 տարի ժամկետով, միևնույն ժամանակ, պատիժ է կիրառվել տուգանքի ձևով, և որոշվել է «5 տարի ժամկետով սահմանափակել ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքը»։ Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանը և ամբաստանյալներից ևս երկուսը՝ Սամվել Դինունցը և Հրայր Բաղդասարյանը, արդարացվել են, իսկ Էրիկ Աղաջանյանը և Հարութ Լալազարյանը մեղավոր են ճանաչվել։ Նշել էինք նաև, որ մեղադրողն Առուշանյանի համար պահանջել էր 9,5 տարվա ազատազրկում, և, ըստ էության, դատարանը «համարձակ» քայլի էր գնացել՝ նման դատավճիռ արձակելով: Երեկ տեղեկացանք, որ Առուշ Առուշանյանի նկատմամբ դատավճիռն արդեն ուժի մեջ է մտել: Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Նորայր Շողիկյանից ճշտել ենք, որ Պրոբացիայի ծառայությունն Առուշանյանին հրավիրել է գրասենյակ, վերցրել հաշվառման, ներկայացրել 3 դատական ակտ։ «Մեկով Առուշանյանը տուգանվել է 700 հազար ՀՀ դրամով, մյուսով պետք է անցնի մեկ տարի և վեց ամիս փորձաշրջան, իսկ երրորդով՝ հինգ տարի չի կարող զբաղեցնել պետական պաշտոններ»,- ասաց Շողիկյանը։ Բայց այստեղ արդեն խաղի մեջ է մտել Գորիսի ավագանին, որը երկուշաբթի օրը նիստ է արել, քննարկել Պրոբացիայի ծառայության գրությունը, արձանագրել, որ դատական ակտով նշանակված պատիժը՝ պաշտոնավարելու իրավունքից 5 տարի զրկելը՝ որպես հիմք, նախատեսված չէ ՏԻՄ օրենքով ընտրված քաղաքապետին պաշտոնանկ անելու համար, և որոշել է չկատարել դատարանի որոշումը։ Նա նաև նշեց, որ Առուշ Առուշանյանը վիճարկել է Պրոբացիայի ծառայության գործողությունները՝ բողոք է ներկայացվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, այն փաստարկով, որ Պրոբացիայի ծառայությունը նման հարցով իրավասու չէ դիմել համայնքի ավագանուն»։
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
