«Այս տեղեկությունների միջոցով խաղում է պաշտոնական Անկարան». Հակոբ Բադալյան
![]() 196 Չորեքշաբթի, 28 օգոստոսի, 2024 թ., 02:12 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Թուրքական Haber-ը գրում է, որ Մոսկվայում Էրդողան-Ասադ հանդիպման հավանականությունը մեծ է: Իհարկե, առաջին անգամ չէ, որ թուրքական մամուլը տալիս է այդպիսի տեղեկատվություն: Եվ չենք կարող բացառել, որ դրանց միջոցով խաղում է պաշտոնական Անկարան: Սակայն, թերևս կասկած չկա, որ Մոսկվան կունենա շահագրգռություն՝ կազմակերպել այդպիսի հանդիպում: Ավելին, Մոսկվան հրապարակավ հայտնել է դրան՝ նպաստելու պատրաստակամություն: Իսկ շաբաթներ առաջ Ռուսաստան էր ժամանել նաև Սիրիայի նախագահ Ասադը: Իհարկե Ասադն օրեր առաջ խոսել էր, որ չկա տեղաշարժ Թուրքիայի հետ հարաբերության կարգավորման քննարկումների առնչությամբ; Բայց, անշուշտ իրադարձությունները զարգանում են բավականին արագ, առավել ևս, որ հրապարակային հայտարարությունները երբեմն կարող են լինել ընդամենը տակտիկական խաղի մաս: Չի բացառվում, որ Պուտինը Մոսկվայում Էրդողան-Ասադ հանդիպումն է դիտարկում հետո արդեն Թուրքիա իր այցի պայման: Հնարավոր է, ի դեպ, որ թեմայի շուրջ կոմունիկացիան եղել է Բաքու այցի ընթացքում, և այն ներառվել է Բայրամովի՝ այսօր Անկարա կատարած այցի օրակարգ: Հատկանշական է, որ թուրքական մամուլում տեղեկությունը հրապարակվել է այդ այցին զուգահեռ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
