«Մեզ ներքաշում են ապուշ խոսակցությունների մեջ». Իշխան Սաղաթելյանը՝ ՀՅԴ շրջաբերականի մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, «Նյուզ»-ի եթերում անդրադառնալով «ՀՅԴ շրջաբերականի» վերաբերյալ հրապարակումներին, ասել է․ «ՀՅԴ-ն ինչ խոսում է հրապարակային, խոսում է իր ժողովների, որոշումների արդյունքում։ Չի կարող ժողովներում այլ բան խոսվի, հրապարակային՝ այլ․․․ Էդ սրիկաներն ի՞նչ են անում, գնում են գրասենյակներն ապօրինի խուզարկում են, ինչ-որ փաստաթուղթ են գտնում, տանում, դրա վրա ինչ-որ բան են կառուցում, հորինում, տպում, հետո դժգոհում են՝ ինչո՞ւ լրատվամիջոցները չեն տարածում, ու մեզ ներքաշում ապուշ, անհիմն խոսակցությունների մեջ։ Ասում են՝ եկեք պարզաբանեք՝ արդյո՞ք էդ շրջաբերականը ճիշտ է, թե՞ ոչ․․․ Ի՞նչը մեկնաբանենք։ Ասենք՝ կարող են ամեն առավոտ մի հիմարություն ասել ու մեզ ասեն՝ մեկնաբանե՛ք։ Մենք էլ բանուգործ չունենք, Civic ու չգիտեմ՝ ինչ ենք մեկնաբանում»։
Հիշեցնենք՝ վերջին օրերին քննարկման թեմա է դարձել մամուլում տարածված 2022-ի ապրիլի 7-ին ՀՅԴ բյուրոյի կողմից կուսակցության մարմիններին և անդամներին 34-րդ ընդհանուր ժողովի հիման վրա ուղարկված 004 շրջաբերականը, որի դրվագներից մեկը հետևյալն է․ «Ռուսաստանը կարող է Արցախն իր ենթակայությանը ուղղակիորեն ենթարկելու սցենար մշակել և գործադրել այն, աշխատանք տանել, որպեսզի հավանական միության ձևավորման դեպքում Արցախի ու Հայաստանի ճակատագրերը լուծվեն որպես մեկ ամբողջություն»։

«Այնպես պետք է բանակցել, որ Տիգրանաշենը մնա Հայաստանի տարածք»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
2321:06
Լիբանանի նախագահը Հայաստան այցելելու հրավերներ է ստացել
4620:42
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցությանն առնչվող հարցեր
3420:30
Հայաստանում Պակիստանի առաջին դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին
4720:18
«ԵՊՀ-ի ռեկտորն ու Վան Գոգի կովը»․ Կարեն Հեքիմյան
5319:54
«Փաշինյանը, չգիտես ինչու, մոռացել է Ռուբեն Վարդանյանին, որը խոշոր ներդրումներ է արել ՀՀ-ում»․ Հակոբ Բադալյան
5819:36
«Պետության ղեկավարի հայտարարությունը դուրս է տնտեսագիտական ու դիվանագիտական պատկերացումներից»․ Հրայր Կամենդատյան
6918:48
Կանադան գումար կհատկացնի Ուկրաինայի համար հրթիռներ ձեռք բերելու նպատակով
15818:19