«Անգամ գիտելիքի օրը պատշաճ նշելու կարողություն չցուցաբերեց այս իշխանությունը»․ Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շնորհավոր Սեպտեմբերի 1 սիրելի դպրոցականներ, ուսանողներ, դասախոսներ, ուսուցիչներ և կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
Իշխանության գալու օրվանից, հասարակությանը «սև ու սպիտակների» բաժանած և մեր ժողովրդի մեջ մեծ պառակտում մտցրած իշխանությունը շարունակում է երկփեղկելու իր քաղաքականությունը: Եվ ես առաջին անգամը չէ, որ խոսում եմ այս մասին:
Անգամ գիտելիքի օրը պատշաճ նշելու կարողություն չցուցաբերեց այս իշխանությունը:
Սեպտեմբերի 1-ը որոշների համար այսօր է, ծնողների մի մասն իրենց առաջին դասարանցիներին դպրոց տարան այսօր:
Իսկ որոշներն էլ կնշեն վաղը: Սեպտեմբերի 2-ին շատ դպրոցներում կհնչի առաջին զանգը: Շատ բուհ-երի համար ևս վաղվանից նոր կսկսվի ուսումնական տարվա մեկնարկը։
Ամեն դեպքում ջերմորեն շնորհավորում եմ բոլոր առաջին դասարանցիներին, բուհ ընդունված ուսանողներին, ովքեր այսօր են նշում Սեպտեմբերի 1-ը։
Ինչպես մեծանուն Մաքսիմ Գորկին է ասել, «Չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքը, գիտելիքներով զինված մարդն անպարտելի է»»։

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
117Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
122Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
157Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
25612.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
26712.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
26812.09.2026, 00:06
«Բոգոմոլեցն ու Գորկին դարդից կծխեին, երբ լսեին, որ էսօր դպրոցների ճակատին գրված է՝ «Լավ սովորի՛ր, որ լավ ապրես»»․ Արմեն Հովասափյան
30611.09.2026, 17:12
«Որ գիտելիք չեք տալիս, ո՞ւմ են պետք ձեր շարած գառդոնից պատերը»․ Արամ Գևորգյան (լուսանկար)
26811.09.2026, 16:12